Կարծիք

24.05.2016 16:43


Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Հարգելի պարոն Նախարար,

Սույն թվականի մայիսի 23-ին Դուք հայտնեցիք հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղը անվտանգ է: Սակայն դրանից մեկ օր առաջ ԼՂՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին իր տված հարցազրույցում հայտնեց, որ Արցախի իշխանությունները առայժմ նպատակահարմար չեն գտնում քաղաքացիական բնակչության վերադարձը այդ բնակավայր, և միջոցներ են ձեռնարկել թալիշցիներին այլ բնակավայրերում բնակեցնելու համար: Տեղում իրավիճակը գնահատելու համար, պաշտոնական անձանց հայտարարությունների միջև առկա հակասության պատճառը բացահայտելու նպատակով, քաղաքացիական դիտորդական խումբ՝ լրագրողների հետ միասին, մայիսի 26-ին մեկնելու է Թալիշ:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Թալիշի հատվածի առաջնագծում ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինվորական հրամանատարների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:

Դիտորդական խմբի անդամներ՝

Անդրիաս Ղուկասյան
Արամ Թարվերդյան
Դավիթ Հովհաննիսյան
Մուշեղ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը