Ջաբլայում իրեն պայթեցրած մահապարտը փրկարար է ձևացել (տեսանյութ)
Մայիսի 23–ին սիրիական Ջաբլա քաղաքի շտապօգնության բաժանմունքում իրեն պայթեցրած ահաբեկիչներից մեկը փրկարար է ձևացել և օգնում էր դուրս բերել ավտոկայանի մոտ տեղի ունեցած մեկ այլ պայթյունի հետևանքով վիրավորումներ ստացած մարդկանց։
Ինչպես տեղեկացնում է Սիրիայում «Լայֆի» թղթակից Արթուր Կեբեկովը, «Ահրար աշ Շամ» խմբավորման ահաբեկիչը պատրաստակամություն է հայտնել իր ավտոմեքենայով վիրավորներին հիվանդանոց տեղափոխել։
Այն պահին, երբ բժիշկներն օգնում էին վիրավոր մարդկանց հիվանդանոց մտնել, տղամարդը, «Ալլահ Աքբար» բղավելով, ակտիվացրել է պայթուցիկ սարքը։
Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 7 բուժաշխատող և ավտոկայանում վիրավորումներ ստացածներից 5–ը։

7or.am