WP. ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում քաոսի ու ավերածությունների է հանգեցրել
ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում քաոսի ու ավերածությունների է հանգեցրել։ Նման միտք է արտահայտվում «The Washington Post»–ում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տարբեր մոտեցումներ է գործի դրել Մերձավոր Արևելքում՝ միջամտել Իրաքի, Լիբիայի, Սիրիայի ներքին գործերին, որը քայքայիչ ազդեցություն է ունեցել տարածաշրջանում։
Օբաման ի սկզբանե տրամադրված չի եղել գնալ զինվորականների և դիվանագիտական գործիքների երկարաժամկետ և համբերատար կիրառության՝ առանց ֆիքսված ժամկետների։ Վերլուծաբանը նկատում է, որ դրա փոխարեն Օբաման նախընտրել է Աֆղանստանից զորքերը դուրս հանելու ժամկետներ նշել, հրաժարվել Իրաքում 15-20 հազ զինվորական թողնելուց՝ կայունությունը պահպանելու համար, տապալել Մուամմար Քադդաֆիի ռեժիմը Լիբիայում՝ առանց օգնություն ցուցաբերելու նոր կառավարությանը։
Սակայն ԱՄՆ հաջորդ նախագահը, վերլուծաբանի խոսքով, ստիպված կլինի փոխել Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Հոդվածագիրը նկատում է, որ «Իսլամական պետության»՝ արդեն Եվրոպայում առաջացրած ավերածությունները վաղ թե ուշ կհասնեն նաև ԱՄՆ։

7or.am