Մեկնաբանություն

24.05.2016 09:55


Չեն օգնում նույնիսկ ցողունային բջիջները

Չեն օգնում նույնիսկ ցողունային բջիջները

Սերժ Սարգսյանին քաղաքական առումով «դուրս են գրել» անգամ իր ամենամոտ շրջապատի մարդիկ: Այդ իսկ պատճառով էլ նա նյարդային է դարձել:

ՀՀԿ ղեկավարի մոտ հիմա շեղումներն է՛լ ավելի նկատելի են: Չեն օգնում անգամ հանրահայտ ցողունային բջիջները:

Նա դարձել է շատ կասկածամիտ, ինքնամփոփ և դյուրագրգիռ: Եվ դա շատ տեսանելի պատճառներ ունի:

Սարգսյանը հասկանում է, որ չորս օրում տված հարյուրից ավելի զոհերի թիվ մեկ պատասխանատուն ինքն է: Նաև դիրքային կորուստներն են իր մեղավորությամբ։

Զբաղեցնելով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ նա միայն անձնական խնդիրների լուծման հարցում է հետևողական եղել, իսկ ահա անվտանգության ոլորտում մատը մատին չի տվել և հույսը դրել է դրսի ուժերի վրա:

Ադրբեջանը լկտիացել է Հայաստանի թուլացման ու սերժսարգսյանական քաղաքականության հետևանքով:

Ու ինչքան էլ հիմա Բ26-ից փորձեն քավության նոխազներ ու կեղծ թիրախներ հրամցնել հանրությանը, միևնույն է, չի ստացվի:

«Նախաձեռնողական» քաղաքականության հեղինակը Սերժ Սարգսյանն է, մեր բանակը միտումնավոր թուլացնողն էլ է ինքը, զինված ուժերի արդիականացումը չիրականացնողը նույնպես ինքն է:

Մենք մարդկային ու տարածքային ցավալի կորուստներ ունեցանք Սարգսյանի «բարձր հովանու» ներքո: Նման բաներն անհետևանք չեն մնում:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը