Արմեն Աշոտյանի կուսակցական առաջնորդը 2011-ին Կազանում համաձայնում է 5 շրջան հանձնել, 2016-ի ապրիլյան չորսօրյա պատերազմում թշնամուն զիջած 800 հեկտար տարածությունը ռազմավարական չի համարում, ավելին՝ ասում է, որ ով ուզում է թող գնա գրավի:
Աշոտյանի կուսակցական վերնախավի անդամ Հերմինե Նաղդալյանը կրկնելով առաջնորդին, ասում է՝ բա ի՞նչ պետք է անենք, պետք է հողերը զիջենք, իսկ մյուս անդամը՝ Վահրամ Բաղդասարյանը ասում է՝ 800 հեկտարը հեչ բան է, ամայի, անմշակ տարածք է:
ՀՀ պաշտպանության նախարարն էլ ասում է՝ դե հիմա ոչինչ, էլի, մեր պատմական տարածքները մենք երբեք էլ չենք մոռանալու, էն Արեւմտյան Հայաստանի հողերին կավելացնենք էս 800 հեկտարը ու չենք մոռանա, միշտ կհիշենք:
Աշոտյանի երիտթեւի վեջն էլ չի, որ տարածք ենք կորցրել (չնայած, մեկ տարի առաջ բալկոններից եռագույնը կախելու ռազմահայրենասիրությամբ էր զբաղվում):
Աշոտյանի կուսակիցներն իրենց առաջնորդի առաջ հարց չեն բարձրացնում, թե ինչու տարածք կորցրինք կամ՝ ինչու ենք կռվում 80-ականների զենքով: Աշոտյանն ինքն ընդհանրապես չի էլ ուզում գիտակցել մոտ 100 զոհերի եւ տասնյակ վիրավորների փաստը: Չի գիտակցում իրողությունը, որ Թալիշը դատարկվել է, որ չորսօրյա պատերազմին հաջորդած շաբաթներին, ցավալիորեն, գրեթե ամեն օր դարձյալ զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել:
Աշոտյանը, հավանաբար, կարծում է, թե այս ամենը ուրիշ երկրում է կատարվել ու կատարվում: Եվ հիմա Աշոտյանը հասել է Արցախ՝ որպես քաղաքական կուսակցությունների հավաքի համակարգող եւ այլոց վրա մուննաթ է գալիս, թե «պարտվողականություն են սերմանում»:
Սա այն դեպքում, երբ իր գերագույն գլխավոր հրամանատարի ողջ կեցվածքն ու գործելակերպը, բանակցային գործընթացում բռնած դիրքն ու հանձնելու պատրաստակամությունը մաքուր պարտվողականության սերմանում է նշանակում:
Այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը, դա հայ ժողովրդին պարտվելուն տրամադրելն է: Եվ միայն զարմանալ կարելի է Աշոտյանի անիմաստ մուննաթի վրա, երբ իր առաջնորդի դրսեւորած վարքագիծը, ընդունած որոշումները տեղով մեկ պարտվողական են: Ընդ որում՝ դեռեւս 2001-ից, երբ խորհրդարանում զարմանք հայտնեց՝ «Ինչի Աղդամը մեր հայրենի՞քն է»:
Պարտվողական քարոզի առանձնահատկությունները

Կիմա Եղիազարյան