Աշխարհ

23.05.2016 14:24


Կրեմլում անհանգստացասծ են Սիրիայում լարվածության աճով

Կրեմլում անհանգստացասծ են Սիրիայում լարվածության աճով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Անկասկած, լարվածության աճն ու ահաբեկչական նման ակտիվությունը չեն կարող չանհանգստացնել։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ որքան փխրուն է իրավիճակը Սիրիայում»,–նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ ամենը վկայում է բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում ահաբեկչությունների շարքը մոտ 100 մարդու կյանք է խլել։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը