Լրահոս

07.12.2009 14:02


Առանց ԿԸՀ համաձայնության, պատգամավորության թեկնածուին կալանքի տակ պահելու մասին հայտարարություն

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն դիտորդական առաքելությունն արտահերթ  հայտարարություն  է  տարածել (կցվում  է) առանց  ԿԸՀ  համաձայնության, պատգամավորության  թեկնածուին  կալանքի  տակ  պահելու  մասին։

«Հաշվի  առնելով նաև այն  հանգամանքը, որ, առայժմ, «Երևան-Կենտրոն»  ՔԿՀ-ը  հնարավորություն  չի  ստեղծում  պատգամավորության  թեկնածու  Նիկոլ Փաշինյանի  հետ  մեր  դիտորդների    հանդիպման  համար, Առաքելության  ղեկավար  Անահիտ  Սարգսյանը, որոշ դիտարկումներ անցկացնելու  նպատակով,  համապատասխան  նամակ  է  ուղարկել  պարոն  Փաշինյանին:

1. Ամփոփում

    1.1. Պետական մարմինների  կողմից  չի  ապահովվում  Դիտորդական  առաքելության, իրավունքների  իրականացումը,

    1.2. Հունվար  ամսվա  ոչ աշխատանքային  տասնօրյակը  կարող  է  լրջորեն  խոչընդոտել    ընտրական  գործընթացների  օրինական  անցկացմանը,

    1.3. Պատգամավորության  թեկնածուի  կալանքի  տակ  պահելն,  առանց  ԿԸՀ  համաձայնության,  հակասում  է  ՄԻ  եվրոպական  Կոնենցիայի  5-րդ  և  ՀՀ  Սահմանադրության   16-րդ  հոդվածներով  սահմանված    դրույթներին  և, որպես  հետևանք, մրցակցության  խիստ  անհավասար  պայմաններ  է  ստեղծում:

2. Դիտորդական  առաքելության մասին

2.1. ՀՊԱԿ  դիտորդական  առաքելությունը  հավատարմագրվել  է  ԿԸՀ-ում  05.11.09թ.-ին:

2.2. Դիտորդական առաքելությունն  իր  առաջին  զեկույցը  ներկայացրել  է  08.11.09թ.-ին'    «20  հոկտեմբեր -  07 նոյեմբեր»  ժամանակահատվածի  համար:

3. Դիտարկումներ

    3.1.  Ընտրատարածքային  ընտրական  հանձնաժողովը /ԸԸՀ/, խախտելով  Ընտրական օրենսգրքի /ԸՕ/  7-րդ  հոդվածի  3-րդ   և  30-րդ  հոդվածի  1-ին  մասերով  սահմանված  պահանջները, չի  ապահովում  դիտորդների  մասնակցությունը  Հանձնաժողովի  աշխատանքներին:

Սույն  խնդրով  մեր  դիմումը  ԸԸՀ-ին  մնացել  է  անարձագանք:

    3.2. Հիմք  ընդունելով  ՀՀ  Ընտրական օրենսգրքի   28-րդ  հոդվածի  2-րդ   ու Դիտորդական առաքելություն իրակացնելու Կարգի  13/5-րդ մասերի  պահանջները  և  ղեկավարվելով  □Ձերբակալված  և  կալանավորված  անձանց  պահելու  մասին□          ՀՀ  օրենքի  15-րդ  հոդվածի  պահանջներով,ս.թ.  հոկտեմբերի  30-ին  դիմել  ենք  □Երևան-Կենտրոն□  քրեակատարողական  հիմնարկի /ՔԿՀ/ պետին, խնդրելով  թույլատրել    մեր  դիտորդներին  հանդիպել  պատգամավորության  թեկնածու             Նիկոլ Փաշինյանին:

  Սակայն, խախտելով  ՀՀ  օրենսդրության պահանջները, ՔԿՀ  ղեկավարությունը  որևէ ձևով  չի  արձագանքել  մեր  դիմումին:  

    3.3. Պետական իրավասու  մարմինները' ԿԸՀ-ը, Վարչական  և Սահմանադրական  դատարաները, Գլխավոր  դատախազությունը, Ոստիկանությունը, ՀՌԱՀ-ը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև, Հայփոստը  և այլն, դեռևս  չեն  հայտարարել,  առաջիկա  տոների  կապակցությամբ,  ՀՀ  Կառավարության  վերջերս ընդունած  որոշմամբ  սահմանված  ոչ աշխատանքային  օրերին  իրենց  աշխատանքային  օրերի /ժամերի/  և  կարգի  մասին:

 Սույն  ընտրության  նախընտրական  քարոզչության  կարևորագույն  մասը  կազմող  ոչ աշխատանքային  այդ  տասնօրյակը  կարող  է  լուրջ խորընդատ  հանդիսանալ ընտրական  գործընթացների  օրինական  անցկացման  համար:

    3.4. Ս.թ. հոկտեմբերի  29-ից  առաջադրված, իսկ  դեկտեմբերի  5-ից  գրանցված  պատգամավորության  Նիկոլ  Փաշինյանը, գտնվում  է  կալանքի  տակ  առանց  ԿԸՀ  համաձայնության:

ԸՕ 111-րդ  հոդվածի  6-րդ մասի պահանջների  համաձայն, □առաջադրված  թեկնածուները  կարող  են  կալանավորվել, դատական կարգով  վարչական կամ  քրեական պատասխանտվության ենթարկվել  միայն  ԿԸՀ  համաձայնությամբ□:

Այսինքն, խախտվել  է  հիշյալ իրավական նորմը  և, որպես հետևանք, արդեն  իսկ, խախտվել և  խախտվում  են,    ԸՕ  3-րդ, 110-րդ հոդվածների  և  18-րդ  հոդվածի  3-րդ  մասի  պահանջները  պատգամավորության  թեկնածուների  իրավահավասարության ու  մրցակցության  մասին:

Ակնհայտ է նաև, որ  ԿԸՀ-ի, Գլխավոր  դատախազության և  դատարանի  կողմից  ՀՀ  օրենսդրության պահանջների կատարման  դեպքում, կստեղծվեին  պատգամավորության  թեկնածուի  գործունեության  համար  համապատասխան պայմաններ  և  կպաշտպանվեին  օրենքով սահմանված նրա   իրավունքները:   

 4. ԿԸՀ-ի  պարզաբանումները և  իրավական  ակտերը  կալանքի  տակ  գտնվող  պատգամավորության  թեկնածու  մասին

4.1.  ԿԸՀ  նախագահի  կամային  մեկնաբանմամբ /□Ազատություն□  ռ/կ - 05.12.09թ./,            ԿԸՀ-ը  պարտավոր  չէ  քննարկել  կալանավորման հարցը, քանի  որ  պարոն  Փաշինյանը  կալանավորվել  է  մինչև  պատգամավորության թեկնածու  դառնալը: Այսինքն, ըստ  այդ մեկնաբանության ստացվում  է, որ  

-ԿԸՀ-ը  հրաժարվում  է  օրենքով սահմանված   հավասար  պայմանների  ապահովումից, այդ  թվում, ԸՕ  18-րդ հոդվածի  9-րդ մասի  պահանջների շրջանակներում,

-ԿԸՀ-ը  հրաժարվում  է  քննարկել  ոչ միայն  պատգամավորության  թեկնածուի  կալանավորման, այլև' նրան    քրեական  պատասխանտվության  ենթարկելու  հարցը,

-Նիկոլ  Փաշինյանի  ընտրվելու  դեպքում, եթե  դատական գործընթացները  ամիսներով  կամ  տարիներով  շարունակվեն, Ազգային  ժողովը  նույնպես  չի  քննարկելու  պատգամավորի  կալանավորման  կամ  թրեական  պատասխանատվության ենթարկելու  հարցերը  և    10-րդ  ը/տ-ի  ընտրողները  շարունակելու  են  մնալ    առանց պատգամավորի,

4.2.  «Ձերբակալված  և  կալանավորված  անձանց  պահելու  մասին»  ՀՀ  օրենքով  սահմանված  դրույթներն, ընդհանուր  առմամբ,  չեն  ապահովում  կալանքի  տակ  գտնվող  պատգամավորության թեկնածուների  իրավունքների  իրականացումը,

4.3.  ՀՀ  քրեական  դատավարության  օրեսնգրքի /ՔրԴՕ/   4262-րդ  հոդվածի  պահանջների համաձայն,  տվյալ դեպքում,  նոր հանգամանքներով  դատական  ակտերի  վերանայման  համար  դիմում  են  ներկայացնում գլխավոր դատախազը  և նրա տեղակալները,

4.4.  ԸՕ  41-րդ և  42-րդ  հոդվածների  պահանջների  համաձայն,  ԿԸՀ-ը  և  ԸԸՀ  պարտավոր  են  ապահովել  ԸՕ  110-րդ  և  111-րդ  հոդվածներով  սահմանված   պահանջների  կատարումը, ինչպես նաև, դիմել  համապատասխան  պետական  մարմիններին:

5. Առաջարկություններ

5.1.   ԿԸՀ-ին' քննարկել  և  համապատասխան  միջոցներ  ձեռնարկել ԸԸՀ-ի  և  ՔԿՀ-ի  կողմից  մեր  դիտորդական  առաքելության  իրավունքների  ոտնահարման  հետևանքների վերացման  ուղղությամբ,

 

5.2.   ՀՀ  Կառավարությանը  և  ԿԸՀ-ին' աշխատանքային  կարգ  սահմանել  ընտրական  գործընթացներին  մասնակից  պետական  իրավասու մարմինների, ինչպես նաև, Հայփոստի  համար, 2010թ. հունվարյան  ոչ  աշխատանքային  տասնօրյակի  ժամանակ,

 5.3.   ԿԸՀ-ին' տեղեկատվության  ներկայացնել  Գլխավոր դատախազություն, կալանքի  տակ  գտնվող  պատգամավորության թեկնածու  Նիկոլ  Փաշինյանի  քր. գործին  առնչվող  նոր  հանգամանքերի, այն  է' ԱԺ  պատգամավորության  թեկնածու  առաջադրման  և  գրանցման մասին,  

  5.4.   ԿԸՀ-ին՝ պատգամավորության թեկնածուների  իրավահավասարության ապահովման  նպատակով,  համապատասխան  պարզաբանումներ  ստանալ  Արդարադատության նախարարությունից  «Ձերբակալված  և  կալանավորված  անձանց  պահելու  մասին»  ՀՀ  օրենքի  13-րդ  ու  17-րդ  հոդվածների  կիրառման  վերաբերյալ:

ՀՊԱԿ  դիտորդական  առաքելություն ղեկավար  Անահիտ Սարգսյան»։

Այս խորագրի վերջին նյութերը