Տնտեսական

23.05.2016 12:20


Ատոմ Ջանջուղազյան. «ՀՀ արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար»

Ատոմ Ջանջուղազյան. «ՀՀ արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար»

ՀՀ արտաքին պարտքը, դոլարի վերածած, կազմում է 5 միլիարդ 79 միլիոն դոլար։ Այսօր ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ժամանակ հայտնել է զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշել է, որ 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,088.5 մլրդ դրամ կամ 4,317.3 մլն ԱՄՆ դոլար: Պարտքի հիմնական մասը` 1,858.1 մլրդ դրամը, ՀՀ կառավարության պարտավորություններն են, 230.4 մլրդ դրամը` ՀՀ կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:

-Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 391.1 մլն ԱՄՆ դոլար, որից 355.9 մլն ԱՄՆ դոլարը` Կառավարության և 35.2 մլն դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը