Դատելով ամենից՝ հակամենաշնորհային պայքարը Հայաստանում մեծ թափ է հավաքում: Բենզինի տեսակների գները 10-ական դրամով թանկացել են բենզալցակայաններում:
Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը կշտապի դա ներկայացնել որպես նավթի միջազգային գների աճի հետևանք, բայց միջազգային գներն առանձնապես մեծ տատանում չեն արձանագրել: Այնպես որ, թանկացումն անհիմն է:
Ի դեպ, բենզինի թանկացմանը զուգահեռ՝ չի թանկացել դիզելային վառելիքը: Իսկ դա նշանակում է, որ գոնե այս պահին խնդիր է դրվել թանկացնել միայն բենզինը, և այդ ամենը բացարձակապես կապ չունի միջազգային գործընթացների հետ (ի՞նչ է՝ դիզելային վառելիքը նավթի գների հետ կապ չունի՞): Թե ինչու են դիզվառելիքի մասով մարդասիրական մոտեցում ցուցաբերել, Բ26-ում կիմանան:
Գաղտնիք չէ, որ հեղուկ վառելիքի շուկայում Սերժ Սարգսյանը հասել է գերիշխող դիրքի: Նա մասնավոր բիզնես շահեր ունի այդ ոլորտում: Եվ ահա այդ շահերը նրան ստիպում են թանկացնել բենզինի գինը (մեր ջերմագին ողջույնները կոռուպցիային պատերազմ հայտարարած և ծառայողական մեքենաների կրճատման ծրագիր ներկայացրած Հովիկ Աբրահամյանին): ՀՀԿ ղեկավարն այդպիսով, թերևս, փորձում է դուրս գալ հետպատերազմյան շոկից ու մտնել աշխատանքային բնականոն ռիթմ:
Երևի բենզինը տասը դրամով թանկացնում են, որպեսզի զենք ու զինամթերք գնեն: Ինչպես որ մի քանի միլիարդ դոլարի հասնող վարկերը թաքուն օգտագործեցին զենքի գնման նպատակով: Պարզապես մեր զինվորները մնացին նախորդ դարի 80-ականների զենքերի հույսին և միայն իրենց մարմնով ու ոգով փակեցին թշնամու առաջխաղացումը:
Բենզինի գինն ու հակամենաշնորհային պայքարը

Հայկ Ուսունց