Կարծիք

23.05.2016 09:45


Ցանկացած աջակցություն Սերժին աջակցություն է Հայաստանի թուլացմանը

Ցանկացած աջակցություն Սերժին աջակցություն է Հայաստանի թուլացմանը

Սերժ Սարգսյանը կոնկրետ Հայաստանի զարգացման ու անվտանգության գլխավոր մարտահրավերն է։

Էդ մարդը երկրի տնտեսությունը վարի է տվել, արտաքին պարտքը ահռելի չափերի է հասցրել, տնտեսությունը դարձրել է հետխորհրդային տարածքում ամենամոնոպոլիզացվածը, իր կառավարման շրջանում աղքատությունը 26-ից սկզբից հասել է 37, հետո իջել 30 տոկոսի, մոտ 330 000 մարդ արտագաղթել է, ձախողել է ֆուտբոլային դիվանագիտությունն ու ասոցացման համաձայնագիրը, երկիրը մտցրել է Մաքսային Միություն, որտեղ թշնամական վերաբերմունք կա Ղազախստանի ու Բելառուսի կողմից Արցախի հարցով, ազատագրված տարածքները հանձնելու ինտենսիվ բանակցություններ է վարել։ Մի խոսքով, մսխել է Հայաստանի զարգացման քաղաքական ու տնտեսական բոլոր հնարավորությունները, որն էլ հանգեցրել է ապրիլյան պատերազմին։

Մի քանի բան է կարողացել անել՝ ճանապարհներին արագաչափեր է տեղադրել, Երևանում կարմիր գծեր է քաշել, բիզնեսներում 50 տոկոս փայ է մտել ու բենզինի ներմուծումն ամբողջովին իր ձեռքն է վերցրել. ուրիշ բան դեռ չի կարողացել անի։ Գալուստ Սահակյանին ու Հովիկ Աբրահամյանին էլ դարձրել է երկրի երկրորդ և երրորդ դեմքերը։

Մեկ էլ որ ասում են, թե բա՝ իբրև շախմատիստ է ու քաղաքականության մեջ հնարքներ է կիրառում, դա արտահայտվում է միայն մանր-մունր շուստրիների հետ կոալիցիա կազմելու, Արտաշես Գեղամյանի ու Հայկ Բաբուխանյանի հետ կուսակցական ցուցակ կազմելու, քաղաքական դիակներին առնելու հարցերում, բայց այ Հայաստանի զարգացման կամ անվտանգության ամրապնդման հարցերում զրո է։

Սերժը լուրջ չարիք է էս երկրի համար, ու ցանկացած աջակցություն Սերժին աջակցություն է Հայաստանի թուլացմանը։

Արմեն Գրիգորյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը