Ի՞նչ են Հայաստան - Թուրքիա նախաստորագրված և ստորագրված արձանագրությունները. ո՞ւմ համար, ո՞ւմ կողմից և ինչի՞ն են ծառայեցվելու
Շուրջ երեք ամիս է խոսեցինք, ասեցինք, ազգովին քննարկեցինք, վիճեցինք, լարվեցինք, անգամ զայրացանք, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք: Տարակարծիք մնացինք ու... բաժանվեցինք: Այդպես էլ չփորձեցինք, մենք մեզ համար չպարզեցինք, թե իրականում ո՞րն է դրված խնդիրը և ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, ի վերջո, ո՞րն է բուն հանցագործությունը, որո՞նք են հիմնական՝ առանցքային վտանգները և ի՞նչպիսին կարող են լինել դրանց հետևանքները, նաև ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենը պատվիրողներն ու բացի արտգործնախարարից էլ ո՞վքեր են ստանձնել դրանց կյանքի կոչելու հարցը հաջողեցնելը:
Իսկ հիմա լռում ենք, հանգստացանք: Ի՞նչ է դրանով ամեն ինչ վերջացավ, այլևս վտանգը չկա՞, մեզ հանգի՞ստ թողեցին...
Համաժողովրդական անհանգստություններն ու մտահոգությունները ամփոփելու և որոշակի եզրահանգումերի գալու համար, փորձենք հնարավորինս սեղմ, սկզբունքային և հիմնական հարցադրումներով ներկայացնել ՀՀ - տարածաշրջան աշխարհաքաղաքական առկա իրողությունը, և ՀՀ-ի համար միջազգային և ներպետական նոր կարգավիճակ և հարաբերություններ ստեղծելու նպատակով նախագծված և արդեն իսկ ստորագրված Հայաստան - Թուրքիա միջազգային իրավական նորմատիվ ակտերի (4 փաստաթղթերի) փաթեթի իրավական - քաղաքական իրողությունն ու նրա նպատակային նշանակությունը (մեր և այլոց համար), նաև բոլոր՝ չորս, փաստաթղթերի (իրավական առումով) օրինական լինելու կամ չլինելու իրողությունը:
Տխրահռչակ արձանագրությունները պատվիրողի,
նրա քաղաքական նպատակների և ակնկալիքների մասին
Իրոք, քիչ թե շատ հասկանալու համար, մինչ բանավիճելը պետք էր խորությամբ ուսումնասիրեինք մեր առջև՝ այն էլ դրսից, հանպատրաստի դրված խնդիրը:
Իրոք, պետք էր նախ և առաջ իրապես հասկանալ արձանագրությունների կառուցվածքային տրամաբանությունն ու բովանդակային իմաստը, նախագծերը կազմողի հետապնդած նպատակը, ինչպես և իրավական նորմատիվ այդ ակտերով վերակարգավորվելու դրված ՀՀ ներպետական և արտաքին՝ միջազգային հարաբերությունների նոր ձևերն ու դրանց ուղղվածությունը, ասել է թե՝ ի՞նչը, ինչո՞վ ենք փոխարինելու և ինչո՞ւ, ո՞ւմ համար: Նաև վերլուծելով պետք է գտնեինք, թե որո՞նք են ՀՀ ներպետական և արտաքին փաստացի այն իրողությունները, որը ըստ այդմ, ակնկալում են տեսնել ամենն այս ձևավորողները:
Դրա համար, մինչ պատասխաններ որոնելը, նախ և առաջ, անդրադառնանք տարածաշրջանում առկա ռազմա-քաղաքական իրողությանն ու այն պայմանավորող այլոց ձգտումներին և աշխարհաքաղաքական ակնկալիքներին:
Օրեր առաջ Եվրոպայում վարագույրը փակվեց: Ավարտվեց կես դար տևած խաբեության ու երեսպաշտության քաղաքական թատրոնի եվրո-բեմականացումը: Մեկ ամիս հետո՝ 2010թ. հունվարի 1-ից, Եվրոպա մայրցամաքը (այն ներառող երկրներով) վերածվելու է մեկամբողջական, ընդհանուր պետության: Հաջողեցին, ավարտի բերեցին գերնպատակն իրականացնող առաջին քայլը ու իրականացնման են դնում երկրորդը:
Մայցամաքային հաջորդ պետությունը, ըստ նախագծված հաջորդականության, Աֆրիկան է, նրան պետք է հաջորդեն Հյուսիսային Ամերիկա, հետո Հարավային Ամերիկա մայրցամաքները: Հիմնական խնդիրը Ասիայում է. Նոր արևելքի և Հնագույն Արևելքի երկրների անհնազանդության ու անկանխատեսելիության մեջ է: Ինչ վերաբերում է անկանխատեսելի Ռուսաստանին, ապա կարծես թե հույս ունեն այս անգամ նրան՝ ելցինյան տարբերակով, կրկին հնազանդեցնել (համենայն դեպս այդպես կարծում են, որ կարող են): Լուրջ մտավախություններ ունեն Չինաստանի և Հնդկաստանի, անգամ Ճապոնիայի և Կորեայի հարցում:
Կովկասը առանձնացվում է մայրցամաքային պետություններից. ճիշտ այնպես, ինչպես Կոսովոն Նոր Եվրոպա պետությունից, Կոնգոն՝ Աֆրիկայից, Կոլումբիան՝ Հարավային Ամերիկայից: Հյուսիսային Ամերիկայում՝ նոր տիպի պետություն ստեղծելու համար անջատվող տարածքը գուցե թե դեռ չեն որոշել (կամ էլ մենք տեղյակ չենք): Առանձնացումը պայմանավորված է այդ երկրները (ավելի ճիշտ դրանց տարածքները) աշխարհաքաղաքական նոր կարգի համար նորովի օգտագործելու խնդրով:
Նախատեսված. մայրցամաքային պետությունների դե յուրե ստեղծման առաջին քայլին հաջորդելու է ՆԱՏՕ-ի միջազգային կարգավիճակի կտրուկ, դեռևս դե ֆակտո (իսկ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումից հետո) դե յուրե վերափոխում: Միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն լինելուց այն՝ 2010թ. հունվարի 1-ից հետո, վերածվելու է լրիվ ինքնուրույն, բոլոր (ներմայրցամաքային) նախկին պետություններից անկախ և ինքնիշխան, այսպես կոչված, Համաշխարհային Զինված Ուժերի: Ուստի նրա ներկայիս՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ունեցած տեղաբաշխումը առաջիկայում, մի մասով վերատեղաբաշխվելու է ու մշտական տեղակայման են գնալու բոլոր նոր ձևավորվելիք մայցամաքային պետությունների տարածքներում: Դրա համար իրենց □հատկացվող□, որոշակի (համեմատաբար փոքր) տարածք ունեցող, հատուկ, հենց այդ նպատակի համար կանխավ՝ արդեն իսկ ստեղծված, կամ ստեղծվող պետության տարածքում: Ուր բնակվող, նաև հատուկ այդ նպատակի համար կանխավ (ազգագրական ներխուժումների միջոցով) ներառված ժողովուրդը ունենալու է այդ ԲԱՆԱԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ-ը ծառայելու ենթակառույցի դեր ու նշանակություն: Կոսովոյում այլևս տեղափոխություն և ձևափոխություն չի լինելու. այնտեղ ամեն ինչ արված է, ավարտված: Հերթն այսօր Հարավային Կովկասինն է, որտեղ և 1920 թվականին գտել են իրենց «խնդրի» լուծման բանալին: Այն, ըստ անգլիական՝ աշխարհին տիրելու կայսերական մոտեցման Հայկական Հարցն է: Ասել է թե՝ Հայը, Հայոց պետականության կրողը, նաև հայկական պետությունը: Այդ խնդիրն է, որ այսօր փորձում են «լուծել» խաբեության ու երեսպաշտությա, նաև եվրո-վճռականության միջոցով: Հարցը ոչ թե Հայաստանի և Հայության աշխարհագրական տեղի ու դիրքի մեջ է (ինչպես շատերը փորձում են բացատրել), այլ, և, հենց միայն, քաղաքակրթական արժեքի, Արևմուտք - Հնագույն Արևելք աշխարհաճանաչողությունների տարբերությունների: Մադու, Մարդկային Աշխարհի բնությունը՝ այն կարգավորող բնական օրենքները եվրո-քաղաքական՝ բանական մտածողության միջոցով ճանաչել, ընկալել ու հասկանալ չկարողանալու մեջ:
Բացի համաշխարհային ռազմա-քաղաքական խնդիրների, ՆԱՏՕ-ն, ըստ նախատեսվածի, ունենալու է մայրցամաքի ընդհանուր պետության մեջ, որպես նահանգ ներառված առանձին ազգային -պետական կազմավորումների հնարավոր ընդվզումները, բունտերը զսպելու, դրանք լիկվիդացնելու գործառույթ: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի Զինուժ կազմող այդ նորաստեղծ բանակ - պետության բնակչությունը չի կարող կազմված լինել տեղացի, նաև այդ մայրցամաքի որևէ մեկ, կամ մի քանի այլ ժողովուրդներից: Նպատակահարմար է, որ դրանք լինեն դրսից:
ՆԱՏՕ-ի մյուս մասը տեղաբաշխվելու է մայրցամաքներից դուրս, երկու կամ ավելի մայցամաքային պետությունների միջև ընկած (ցանաքային կամ ծովային) տարածքում: Քանի որ նրանց վրա դրված է լինելու ավելի մեծ և պատասխանատու □առաքելություն□: Այն է, ռազմա-քաղաքական հսկողություն սահմանել իրեն վստահված մայրցամաքային պետությունների վրա. նրանց ժողովուրդների բոլոր (ինչպես առանձին, նույնպես և համատեղ) անհնազանդությունները կանխելու, □մեղավորներին□ էլ պատժելու համար:
Կովկասը առանձնացվում է մյուսներց նրանով, որ այն, որպես ՆԱՏՕ-ի Զինուժի ցամաքային հենակետ հանդիսացող բանակ պետություն, ըստ էության, հսկելու է մոլորակի աջ կիսագնդի ամբողջ տարածքը, իր անմիջական հրամանի տակ առնելով Եվրոպա, արաբական աշխարհ, ռուսական եվրոպա, Ասիայի՝ առաջնահերթորեն Հնագույն Արևելքի երկրներին, նաև մայցամաքային ընդհանուր պետություններին: Հասկանալով դրված խնդրի հնարավորությունների ծավալն ու իշխանության չափը, նաև իրականացնման հետ կապված հայտնի դժվարությունները, ի տարբերություն Կոսովոի, նախատեսել են, որ Կովկասը դեռևս լինի երկու առանձին՝ ժամանակ առ ժամանակ (ըստ անհրաժեշտության) իրար հետ □հակամարտող□ կամ համագործակցող հենակայաններից կազմված և սակայն մեկ կենտրոնից՝ ուղիղ՝ ստվերային ղեկավարումով ապահովված, մեկ ընդհանուր ռազմական պետություն: Որտեղ տեղակայվելու է Համաշխարհային Զինուժի բոլոր բանակներին (նրանց Գլխավոր շտաբերին) ղեկավարող Կենտրոնական Շտաբը: Ի դեպ, ըստ այդմ, Թուրքիայի միջոցով ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ առնվող Վրաստանը և Հայաստանը, հանդիսանալու են Կովկասյան ընդհանուր բանակ պետության արևմտյան մասը, որի ստեղծման և հետագա՝ միջազգային քաղաքական, կարգավորումը դրվել է Եվրոմիույթան (հունվարի 1-ից Նոր Եվրոպա պետության) վրա: Իսկ արևելյան կեսը՝ Ադրբեջանը ու ռուսական Կովկասի արևելյան մասը, դեռևս (այսօրվա դրությամբ) դրվում է Ռուսաստանի Դաշնության վրա, անշուշտ, հետագա փուլերում այն վերաճշտելու հեռանկարով:
ՆԱՏՕ -ի Զինուժի հիմնական դժվարության մասին
Առաջին հայացքից թվում է թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն, կարծես թե □խնդիր□ չունեն: Որոշակի ուժային ճնշումներով, նաև մեծ ու փոքր պետությունների պետապարատները մեծ փողերով կաշառելով, ինչպես և վերջին 20 տարիներին այդ երկրների քաղաքակրթական և սոցիալ տնտեսական մակարդակների արհեստական՝ կտրուկ իջեցման, նաև զարգացման հնարավորությունները նվազեցնելու միջոցով արդեն իսկ կարող են նախանշված ժամանակահատվածում (մինչև 2015թ.) հեշտությամբ ավարտել իրենց այս դարակազմիկ՝ հավակնոտ □պրոեկտը□: Ի դեպ, հենց այս □պրոեկտի□ ֆինանսավորման համար էր տասնամյակներ շարունակ՝ գիշեր ցերեկ, անընդհատ ռեժիմով, աշխատում ԱՄՆ դոլլար տպող հաստոցը: Այնպես որ Համաշխարհային ֆինանսատնտեսական այս ճգնաժամը ամենևին էլ ֆինանսական չէ, այլ, և, հենց միայն, համամարդկային ու քաղաքակրթական:
Սակայն, պարզվում է, որ ժամանակին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չէր նկատել մի լուրջ խոչընդոտ, որը վերջին 10 տարիներին հստակորեն ձևավորվեց և դարձավ հրատապ լուծում պահանջող բավականին լուրջ դժվարություն, շջանառությունից հանելով Արևմուտքի «նո պրոբլեմ»-ի վստահությունը:
Խնդիրը նրանում է, որ ՆԱՏՕ-ն պատերազմող՝ մարտունակ (կռվող) զինվոր չունի: Ունի ժամանակակից հզոր ռազմատեխնիկա, զենքն ու զինամթերքն էլ պահանջվածից շատ ավելի են: Ունի բարձր գրագիտության սպայակազմ, բայց չունի շարքային՝ կռվող, զինվոր: Եղածն էլ չի ուզում և չի էլ կարող լուրջ պատերազմում կռվել: Սովոր է, անպարտելի է, երբ տեխնիկայով հագեցած ու զինավառ «կռվում» է խաղաղ բնակչության դեմ. ինչը տեսել ենք, տեսնում են վերջին 20-30 տարիներին, «ժողովրդավարության» ներմուծման կարիք ունեցող աշխարհի մի շարք երկրներում: Ակնհայտ է Արևելքի, Կովկասի և Հնագույն Արևելքի ամբողջ քարտեզը այդ բանակներով չես վերագծի: Քանի որ այնտեղ հազարավոր, միլիոնավոր ու հարյուր միլիոնավոր լուրջ կռվող և հաղթելու վճռականություն ունեցող զինվորներ են ապրում իրենց ընտանիքների՝ ազգային - աշխարհազորային ռազմական թիկունքի հետ միասին: Իսկ Արևմուտքի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովուրդները (բացառությամբ Իսրաելի), այլևս հոգնել են, ու կտրականապես չեն ուզում, հրաժարվում են կրկին մեծ պատերազմի մեջ մտնել, այն էլ իենց երկրներից դուրս, օտար հողում:
Սա էր պատճառը, որ 2000 -ից սկսած, կտրուկ փոխեցին ընդհանուր Կովկասի, առաջնահերթորեն մեր երկրի նկատմամբ դրսից՝ հարկադրանքով կամ «համոզելով», կիրառվող քաղաքականությունը: Խնդիր դրեցին, Նոր Արևելքի 7-10 տարվա նախապատրաստումները մեծ ու արագընթաց պատերազմով ավարտելու, ինչպես և Հնագույն Արևելքի երկրները դեռևս դրսից շրջափակելու համար, նորացվող՝ համաշխարհային զինուժի բերվող ՆԱՏՕ-ի բանակների համար անհրաժեշտ 4-6 միլիոնանոց շարքային կազմը համալրել թուրք և քուրդ վարձկաններով: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց այս ռազմաքաղաքական ծրագիրն էր, որ հրապարակավ բարձրաձայնեց Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր նշանակման հաջորդ օրն իսկ: Այնպես որ, Նոր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի նոր քաղաքական կուրսը ընթացքի մեջ է: ՀՀ-ի համար էլ այն ընթանում է 2009թ ապրիլի 23-ից. շարժման ուղղությունն էլ ճշտվում է Հայ-թուրք-շվեյցարական□ճանապարհայինքարտեզով□:
Հարավային Կովկասում նոր՝ քառակողմ պատերազմի,
Նախիջևանի և քրդական հենակետի մասին
Արևմուտքն անուղղելի է: Չի ուզում, արդեն իսկ չի էլ կարողանում ինքն իրենից ազատվել, դուրս գալ իր մոլագար ցանկություններին գերի մնալու այդ կպչուն, զզվելի ինքնաստրկացումից: Բովանդակությունով ստրուկը տարիներ, հարյուրամյակներ, արդեն իսկ երկու հազարամյակ համառորեն ձգտում է գեթ Ձևով ստրկատեր դառնալ: Չի ստացվում, ու չի էլ հասկանում թե ինչո՞ւ չի ստացվում: Պատերազմում է Մարդկային Աշխարհի բնության՝ օրենքների դեմ, այն էլ այդ Աշխարհին տիրելու իր ողորմելի ցանկությունը՝ իր գոյության նպատակը իրականացնելու, ու այդ կերպ ինքնահաստատելու, իր ԵՍ-ը արժեվորելու համար:
Ասենք որ միշտ էլ, առավել ևս հիմա, մի ներքին վախ ունի, որ այս անգամ էլ (ինչպես միշտ) չի ստացվի, չի հաջողի: Սակայն իր իսկ հորինած հանցագործ երազներն ու ծրագրերը հեռվից փայլփլուն, գեղեցիկ են երևում, ու... համոզում, կանչում են, հենց իրեն կործանելու համար: Իր իսկ հորինած մարդկային դժողքում ինքնամաքրվելու հույսով:
Սա է, ու սրանով են նախագծվում և իրականացման դրվում մեծ ու փոքր, համաշխարհային ու տարածաշրջանային բոլոր պատերազմները: Արևմուտքը չի կարողանու

Սա էր պատճառը, որ 2000 -ից սկսած, կտրուկ փոխեցին ընդհանուր Կովկասի, առաջնահերթորեն մեր երկրի նկատմամբ դրսից՝ հարկադրանքով կամ «համոզելով», կիրառվող քաղաքականությունը: Խնդիր դրեցին, Նոր Արևելքի 7-10 տարվա նախապատրաստումները մեծ ու արագընթաց պատերազմով ավարտելու, ինչպես և Հնագույն Արևելքի երկրները դեռևս դրսից շրջափակելու համար, նորացվող՝ համաշխարհային զինուժի բերվող ՆԱՏՕ-ի բանակների համար անհրաժեշտ 4-6 միլիոնանոց շարքային կազմը համալրել թուրք և քուրդ վարձկաններով: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց այս ռազմաքաղաքական ծրագիրն էր, որ հրապարակավ բարձրաձայնեց Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր նշանակման հաջորդ օրն իսկ: Այնպես որ, Նոր Եվրոպայի և ՆԱՏՕ-ի նոր քաղաքական կուրսը ընթացքի մեջ է: ՀՀ-ի համար էլ այն ընթանում է 2009թ ապրիլի 23-ից. շարժման ուղղությունն էլ ճշտվում է Հայ-թուրք-շվեյցարական □ճանապարհային քարտեզով□: