Կարծիք

21.05.2016 22:25


Հին ու դարավոր ժողովուրդը, պատերազմին սպասելուց բացի, չի հիշում, թե էլ ինչ պետք է անի...

Հին ու դարավոր ժողովուրդը, պատերազմին սպասելուց բացի, չի հիշում, թե էլ ինչ պետք է անի...

Հին ու դարավոր ժողովրդի առանձնահատկությունն այն է, որ նստած սպասում է պատերազմի: Համբերանքի չիբուխը ծխելով:
Ու էնքան հին ու դարավոր է, որ պատերազմին սպասելուց բացի՝ չի հիշում, թե էլ ինչ պետք է անի...
Մեկ-մեկ ուղեղը պայծառանում է ու էն «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Երվանդի պես թեթեւ բարկանում է՝ «Եղբա՛յր, այսպես չի՛ լինի, քիչ մը ըմբոստանալ է պետք»...
Ու էլի հին ոսկորները մի կերպ հավաքելով մտնում է իր բունը ու շարունակում է սպասել պատերազմին...որ հետո դարձյալ թարմ շիրիմների վրա, իր ճակատագրի վրա ողբա՜, ողբա՜, ողբա՜...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը