Ֆրանսիա-Քուվեյթ թռիչքի ժամանակ օդաչուները քնել էին
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիա-Քուվեյթ թռիչքն իրականացնողօդանավում: Ինչպես տեղեկացնում է «Լայֆ»-ը՝ հունական ԶԼՄ-ին հղումով, դեպքը տեղի է ունեցել «EgyptAir» ավիաընկերության ինքնաթիռի անհետացումից մոտ 15 ժամ անց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Boeing 737»-ի անձնակազմը դադարեցրել է պատասխանել Իտալիայի և Հունաստանիավիակարգավարների ազդանշաններին: Արդյունքում՝ մտավախություն ունենալով, որ ինքնաթիռը գերեվարվել է ահաբեկիչների կողմից, Կրետե կղզում գտնվող բազայից օդ է բարձրացել երկու «F-16» կործանիչ:
Երբ ինքնաթիռի ուղևորները նկատել են, որ իրենց հետևում են կործանիչները, բորտուղեկցուհիներն ուղևորվել են օդաչուների խցիկ՝ պարզելու ստեղծված իրավիճակը: Սակայն երբ նրանք մուտք են գործել խցիկ, պարզվել է, որ օդաչուները քնած են:
Ֆրանսիա-Քուվեյթ թռիչքի ժամանակ օդաչուները քնել էին
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիա-Քուվեյթ թռիչքն իրականացնող օդանավում: Ինչպես տեղեկացնում է «Լայֆ»-ը՝ հունական ԶԼՄ-ին հղումով, դեպքը տեղի է ունեցել «EgyptAir» ավիաընկերության ինքնաթիռի անհետացումից մոտ 15 ժամ անց:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Boeing 737»-ի անձնակազմը դադարեցրել է պատասխանել Իտալիայի և Հունաստանի ավիակարգավարների ազդանշաններին: Արդյունքում՝ մտավախություն ունենալով, որ ինքնաթիռը գերեվարվել է ահաբեկիչների կողմից, Կրետե կղզում գտնվող բազայից օդ է բարձրացել երկու «F-16» կործանիչ:
Երբ ինքնաթիռի ուղևորները նկատել են, որ իրենց հետևում են կործանիչները, բորտուղեկցուհիներն ուղևորվել են օդաչուների խցիկ՝ պարզելու ստեղծված իրավիճակը: Սակայն երբ նրանք մուտք են գործել խցիկ, պարզվել է, որ օդաչուները քնած են:
Նշվում է, որ այդ պահին ինքնաթիռում 140 մարդ կար:
7or.am