Աշխարհ

21.05.2016 12:10


Թուրքիայի բնակչության կեսից ավելին հավանություն է տվել ռուսական Су-24–ի պայթեցմանը

Թուրքիայի բնակչության կեսից ավելին հավանություն է տվել ռուսական Су-24–ի պայթեցմանը
Համաձայն ստամբուլյան Քադիր Հաս համալսարանի անցկացրած հարցման՝ Թուրքիայի բնակչության կեսից ավելին հավանություն է տվել 2015թ. նոյեմբերին ռուսական Су-24–ի պայթեցմանը։

RT–ի փոխանցմամբ՝ հարցվածների մոտ 58,2%–ը հավանություն է տվել Թուրքիայի ՌՕՈւ–ին պատկանող F-16 կործանիչով ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցմանը, որը Սիրիայում մասնակցում էր ԻՊ դեմ ծավալված հակաահաբեկչական արշավին։

Ինչպես նշում է «Hurriyet Daily News»–ը, այդ գործողությունը դատապարտել է հարցվածների 41,8%–ը։

Գրոհին հավանություն տվածները հայտարարել են՝ այդ քայլը ցույց տվեց, որ Թուրքիան «մեծ տերություն է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը