Կարծիք

21.05.2016 10:36


Քաղաքական հիմարությունն էլ պետք է չափ ու սահման ունենա

Քաղաքական հիմարությունն էլ պետք է չափ ու սահման ունենա

Ինչպես է բացահայտվում նեոբոլշևիկների կեղծ հակաքարոզչությունը օլիգարխների (այն է՝ իրականում հայ գործարարների) դեմ:
Մեզ երկար ժամանակ է, ինչ համոզում են, որ երկրի բոլոր մեղքերը գալիս են օլիգարխներից՝ նկատի ունենալով գործարարներին, բայց ոչ, իհարկե, իրենց: Համոզում են այնպես, ինչպես ժամանակին Լենինն էր համոզում՝ կուլակներին կուլակաթափ անենք, որ լավ ապրենք: Թե ինչ եղավ կուլակաթափությունից հետո, բոլորս գիտենք:

Պայքարում են «օլիգարխների» դեմ, բայց, չգիտես՝ ինչու, օֆշորային սկանդալների գլխավոր դերերում հայտնվում են պետական գործիչներ` երկրի արդեն նախկին վարչապետը, ԴԱՀԿ պետը, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորական:

Քաղաքական հիմարությունն էլ պետք է չափ ու սահման ունենա:

...

Բոլորը, որ այդպես ոգևորվել են շուրջ 800 ծառայողական մեքենայի կրճատումից, գոնե հարց տվե՞լ են, թե որ թվի մեքենաների մասին է: 80-ականների ուտիլը կրճատում են, անունը դնում են կրճատում: Ինչն էլ քիչ թե շատ նոր է, կկրճատեն համապատասխան գրպան:

Աննա Մովսիսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը