Շաքարի բացակայության պատճառով Վենեսուելայում կարող են դադարեցնել «Coca-Cola»-ի արտադրությունը
Հայտնի «Coca-Cola»ըմպելիքի մեքսիկական խոշորագույն արտադրող «Coca-Cola FEMSA»-ն հայտարարել է, որ բաղադրիչների պակասության պատճառով Վենեսուելայում գտնվող նրա գործարանը շուտով կարող է դադարեցնել արտադրությունը:
Այս մասին հաղորդում է «Լենտան»` «El Economista»-ին հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ` ներկա պահին ընկերությունն աշխատում է շաքարի սուր պակասության պայմաններում, քանի որ հումքի բացակայության պատճառով մատակարարները դադարեցրել են նոր խմբաքանակներով ապահովել գործարանը:
«Մենք կոնկրետ գործողություններ կձեռնարկենք, որոնք հնարավորություն կտան ստեղծված իրավիճակի լուծումներ գտնել: Մեր խնդիրն է ապահովել մատակարարների, իշխանության ներկայացուցիչների և ընկերության անձնակազմի միջև անհրաժեշտ կապերը», - ասված է «Coca-Cola FEMSA»-ի հայտարարության մեջ:
Շաքարի բացակայության պատճառով Վենեսուելայում կարող են դադարեցնել «Coca-Cola»-ի արտադրությունը
Հայտնի «Coca-Cola» ըմպելիքի մեքսիկական խոշորագույն արտադրող «Coca-Cola FEMSA»-ն հայտարարել է, որ բաղադրիչների պակասության պատճառով Վենեսուելայում գտնվող նրա գործարանը շուտով կարող է դադարեցնել արտադրությունը:

7or.am