Աշխարհ

21.05.2016 10:03


Այսուհետև Էյֆելյան աշտարակում հնարավոր կլինի բնակվել

Այսուհետև Էյֆելյան աշտարակում հնարավոր կլինի բնակվել

«HomeAway» անշարժ գույքի վարձակալության կազմակերպությունը լայնամասշտաբ մրցույթ է կազմակերպել, որի գլխավոր մրցանակն է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի առաջին հարկում մեկ օր բնակվելը։

Մրցույթի հաղթողների և նրանց հինգ հյուրերի համար նախատեսված են հատուկ սենյակներ, որոնց եզակի ինտերիերի վրա աշխատում է հայտնի ֆրանսիացի դիզայներ Բենուա Լելեն:

Մրցույթին մասնակցելու համար ընդամենն անհրաժեշտ է պատասխանել պարզ հարցին` ինչո՞վ կզբաղվեիք, եթե հնարավորություն ունենայիք մեկ գիշեր անցկացնել Էյֆելյան աշտարակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը