Աշխարհ

20.05.2016 16:39


Ադրբեջանի գլխավոր դրոշը դարձյալ պատռվել է

Ադրբեջանի գլխավոր դրոշը դարձյալ պատռվել է

Ադրբեջանի գլխավոր դրոշը երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, դարձյալ չի դիմացել քամուն ու պատռվել է։

Ինչպես տեղեկացնում է «contact.az»-ը, դրոշի վերին՝ երկնագույն հատվածը պատռվել է ու ծովն ընկել։
Որոշ ժամանակ անց դրոշի մնացած մասն իջեցվել է։

Հատկանշական է, որ հյուսիսարևմտյան քամու ուժգնությունը կրիտիկական չի եղել, այդ պատճառով էլ միջադեպի պատճառը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ դրոշն առաջին անգամ պատռվել էր փոթորկի հետևանքով, երբ քամու ուժգնությունը վայրկյանում 25-30 մետրի էր հասել։ Իսկ այս անգամ քամու ուժգնությունը չի գերազանցել 15մ/վրկ։

Դատելով ամենից՝ դրոշի վրա վնասված հատված է եղել։

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը