Կարծիք

20.05.2016 10:32


Ա­ճպարարները...

Ա­ճպարարները...

Ա­ճպարարները...

Բայց զգո՞ւմ եք, թե ինչ պրիմիտիվ ձեւով է փորձում հասարակությանը ֆռռացնել օֆշորային մեղադրանքից հետո հրաժարական տված այդ պաշտոնյայի, այսպես կոչված, գրասենյակը... Շվեյցարական բանկի ներկայացուցիչը գրել է՝«Մեր փաստաթղթերում նման հաշիվ չկա»... Ուրիշ ոչինչ, այդ մի նախադասությունը... Այսինքն՝ այս պահին չկա... Հիմա կարդացեք, այսպես կոչված, գրասենյակի մեկնաբանությունը. «Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետեւաբար չկա ֆինանսական շարժ, ուստի եւ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ»... Նկատեցի՞ք հանճարեղ խեղաթյուրումը՝ ՉԻ ԲԱՑՎԵԼ... Բանկի ներկայացուցչի պատասխանում բառ անգամ չկա այն մասին, որ երբեւէ նման հաշիվ չի բացվել, դրանով գործարք չի կատարվել ու հետո՝ ասենք, հենց երեկ երեկոյան չի փակվել այդ հաշիվը... Բայց նաեւ համոզված եմ՝ քննչական մարմինը սա հենց հալած յուղի տեղ էլ կընդունի, ու գործը կփակի...

Արմեն Դուլյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը