Աշխարհ

20.05.2016 10:15


Մարին Լե Պեն. «Եվրամիությունն ինքն իրեն կփլուզվի»

Մարին Լե Պեն. «Եվրամիությունն ինքն իրեն կփլուզվի»
«RT France»–ի հետ հարցազրույցում ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենը նշել է, որ Եվրամիությունը կփլուզվի ինքն իրեն։
«Պատճառը պարզ է՝ երկու հիմքն էլ, որոնց վրա նա հենվում է՝ Շենգենն ու եվրոն, ներկայումս փլուզվում են»,– նշել է Լե Պենը։

«Եվրոն մասնատվում է։ Եվ նրանք ժամանակ են ձգում, որը միլիարդներ արժե, փորձելով պահել այդ համակարգը, բայց Եվրամիությունը մեռած աստղից արձակվող ճառագայթի է նման»,–ասել է Լե Պենը՝ հավելելով, որ ներկայումս ամեն ինչ անում են ԵՄ փլուզումը թույլ չտալու համար. երկրներին սպառնալը, որ պետք է 250 հազ եվրո վճարեն յուրաքանչյուր չընդունած ներգաղթյալի համար, դրա վկայությունն է, իսկ սպառնալիքներն ու շանտաժն էլ ակնհայտորեն վկայում են ԵՄ թուլության մասին։

«Եթե Ֆրանսիան դուրս գա Եվրամիությունից, այն կդադարի գոյություն ունենալուց»,–եզրափակել է Լե Պենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը