Աշխարհ

19.05.2016 12:04


Եգիպտոսի վարչապետը չի բացառել A320–ում ահաբեկչության հնարավորությունը

Եգիպտոսի վարչապետը չի բացառել A320–ում ահաբեկչության հնարավորությունը

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չի հերքել և չի բացառել «EgyptAir»–ի անհետացած A320–ում ահաբեկչության հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «SkyNews Arabia»–ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետը և երկրի քաղավիացիայի նախարարը ժամանել են Կահիրեում «EgyptAir»–ի ճգնաժամային կենտրոն՝ օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու կորած օդանավի մասին։

Հիշեցնենք՝ Փարիզից Կահիրե թռած օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից Միջերկրական ծովի հատվածում։ «Twitter»–ի իր էջում «Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ օդանավը, ամենայն հավանականությամբ, մասերի է բաժանվել դեռ օդում՝ ափից 280 կմ հեռավորությամբ, իսկ բեկորներն ընկել են Միջերկրական ծովը։

Ինքնաթիռում 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ կար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը