Աշխարհ

19.05.2016 10:05


Լոնդոնի նախկին քաղաքապետը հաղթել է Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթում

Լոնդոնի նախկին քաղաքապետը հաղթել է Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթում

Մեծ Բրիտանիայի Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հաղթել է «Spectator» ամսագրի կողմից կազմակերպված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ամենավիրավորական բանաստեղծությունների մրցույթում: Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում:

Բանաստեղծությունում Ջոնսոնն Էրդողանին անվանել է «լավ տղա Անկարայից, որը հիանալի անբավարարված ոչնչություն էր, մինչև չսկսեց այծի հետ անկանոն կյանք վարել»:

«Die Weltwoche»-ի հետ զրույցում Ջոնսոնը հայտարարել է, որ եվրոպական ցանկացած երկրում յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա կոպիտ կատակներ անել թուրքական առաջնորդի հասցեին:

Մրցույթում հաղթելու համար Ջոնսոնը մոտ 1,5 հազ դոլար կստանա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը