«Nokia» ապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են վերադառնալ բջջային հեռախոսների և պլանշեթների շուկա։ Ինչպես տեղեկացնում է «Լայֆ»–ը, ընկերության ներկայացուցիչները մեկ այլ՝ «HMD Global» ֆիննական ընկերության հետ համատեղ չինական «FiH Mobile»–ի հետ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որը հնարավորություն կտա մոտակա տաս տարվա ընթացքում «Android» հարթակի վրա աշխատող սմարթֆոններ և պլանշեթներ արտադրել։
Աղբյուրը հիշեցնում է՝ այսօր հայտնի է դարձել այն մասին, որ «Microsoft»–ը պատրաստ է վաճառել բջջային հեռախոսների ստեղծման մասնաճյուղը «Foxconn» կորպորացիային պատկանող «FiH Mobile»–ին։ Գործարքի արժեքը կազմում է մոտ 350 մլն դոլար։
«Nokia»–ն կշարունակի սմարթֆոններ արտադրել

7or.am