Լրահոս

07.12.2009 11:52

Սիմոն Կամսարական. «Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այս արձանագրությունները մեծ ուրախությամբ»

Սիմոն Կամսարական. «Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այս արձանագրությունները մեծ ուրախությամբ»

Այսօր Թուրքիայի խորհրդարանում քննարկման պետք է դրվեն հայ-թուրքական արձանագրությունները։ «7օր»-ի հետ զրույցում Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն, Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Սիմոն Կամսարականը, գնահատելով իրավիճակը, ասել է, որ Թուրքիայի խորհրդարանը մեծ ուրախությամբ կվավերացնի այս արձանագրությունները։

-Այս նախաձեռնությունը մերը չէ. մեզ  պարտադրվել է, որ մեր ձեռքերով մեր տունը քանդենք, և այն պարտադրվում է Արևմուտքի կողմից, ով արդեն 20 տարի է՝ մեր տունը քանդում է,-նշել է նա։

Ըստ Սիմոն Կամսարականի՝ վերհիշելով 1988թ. երկրաշարժը՝ ինքը եզրակացրել է, որ հենց այդ ժամանակ է սկսել քարուքանդ լինել մեր տունը։

-Նույն ուժերը նորից շարունակում են քանդել այն։ Շարունակում են, որովհետև չենք պատժել, պատասխանատվության չենք կանչել, մենք մեր երկրին տեր չենք կանգնել։ Հիմա ուղղակի պետք է թույլ չտանք, որ հայ-թուրքական այս արձանագրություններին շարունակություն լինի,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։