Քաղաքական

18.05.2016 17:45


Բենիամին Մաթևոսյան. «Պետք է ձևավորել համընդհանուր օրակարգ»

Բենիամին Մաթևոսյան. «Պետք է ձևավորել համընդհանուր օրակարգ»

Մայիսի 18-ին «Հեռանկար» կենտրոնում «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասել է.

-Պետք է ձևավորել մի համընդհանուր օրակարգ, որը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կլինի նոր, համախմբված ընդդիմության ծրագրային փաթեթը: Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե իրենք այս բևեռին ձայն տան, ի՞նչ են ստանալու: Կարևոր է, որ բազմաթիվ ուժեր ներգրավված լինեն այս գործընթացում, և իրական պատասխանատվության բաշխում տեղի ունենա,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ ինքը ներկայիս քաղաքական իրավիճակը փոխելու այլ ձև չի տեսնում:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ քաղաքական դաշտում է ՀՀԿ-ն, և դրա դեմ ոչինչ չկա: Մաթևոսյանի խոսքով՝ պետք է փորձել նախապատրաստվել 2017թ. խորհրդարանական ընտրություններին.

-Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ, այսպես ասած, ձգելու տարբերակ չկա, այլևս ժամանակ չունենք: Պետք է հնարավորինս համախմբվել և առկա հնարավորությունը օգտագործել: Եկեք միասին ծրագիր մշակենք, հստակ քայլեր ձեռնարկենք: Սա մեր երկիրն է, մենք պետք է պատասխանատու լինենք,- եզրափակել է քաղաքագետը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը