Քաղաքական

18.05.2016 17:24


Կայացավ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկումը (ֆոտոշարք)

Կայացավ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկումը (ֆոտոշարք)

Ինչպես հայտնել էինք, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարել էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին:

Հայտարարությունում նշված էր, որ իրենց խնդիրն է հասարակական, փորձագիտական, մասնագիտական շրջանակների հետ ակտիվ քննարկումների արդյունքում կազմել մեր երկրի զարգացման իրատեսական ծրագրերը` ոլորտ առ ոլորտ:

«Մենք խնդիր ենք դրել հանրությանը ներկայացնել առաջիկա հինգ տարվա կտրվածքով կոնկրետ քայլերի, կոնկրետ լուծումների փաթեթ: Մենք նպատակ ենք դրել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, սոցիալական ցանկացած շերտի ներկայացուցիչ իմանա, որ իր խնդիրներն անտեսված չեն, տեսնի, որ դրանք ունեն հստակ լուծումներ, և որ իր կյանքի որակը կարող է էապես փոխվել:

Երկրի բոլոր կարևոր խնդիրները, ամենացավոտ թեմաները պետք է քննարկվեն բաց և աշխատանքային պայմաններում` ապահովելով տեսակետների բազմազանություն: Որևէ խնդիր անլուծելի չէ: Ուժերը համատեղելով, բոլոր կարծիքները լսելով` կգտնենք լավագույն լուծումները»,-մասնավորապես ասված էր այդ հայտարարությունում:

Իսկ այսօր արդեն «Հեռանկար» կենտրոնում «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի շրջանակներում կայացել է սեմինար-քննարկում՝ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով, որին մասնակցել են քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները և այլք:

Ներկայացնում ենք այդ սեմինար-քննարկումից «Vesti.am» ֆոտոշարքը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը