Ստեփան Դանիելյան. «Որոշումները շատ անհասկանալի տեղերում են կայացվում»
Հայաստանում քաղաքական համակարգը չի գործում և որոշումները շատ անհասկանալի տեղերում են կայացվում՝ անհասկանալի մարդկանց միջոցով: Այսօր՝ մայիսի 18-ին, «Հեռանկար» կենտրոնում «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
-Ֆորմալ ինստիտուտները՝ Ազգային ժողով, կուսակցություններ և այլն, որոշումների վրա ազդեցություն չունեն: Փորձագիտական շրջանակները՝ տարբեր տեսակի ինստիտուտները, նույնպես չեն գործում: Չկա հաշվետվողականություն, չկա որոշումների ընդունման կանոնակարգ,-նշել է նա:
Ըստ քաղաքագետի՝ այս խնդրի լուծման համար Հայաստանում բացի քաղաքական ինստիտուտներից, պետք է ստեղծվեն նաև հանրային կառույցներ.
-Քաղաքական ինստիտուտները չեն կարող գործել առանց հանրային կառույցների: Այսինքն, մենք պետք է զուգահեռաբար կառուցենք և՛ քաղաքական, և՛ հանրային համակարգ,- ասել է Դանիելյանը:

«Vesti.am»