Որոշումները կայացվում են Բ26-ում՝ Սերժ Սարգսյանի շատ նեղ շրջապատի հետ
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք երկարատև պատերազմի դեռ պատրաստ չենք: «Հեռանկար» կենտրոնում «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկմանը նման միտք է հայտնել քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը։
Բանախոսը նշել է՝ անհանգստացնող էր այն, որ ինտենսիվ պատերազմի երրորդ օրը հայտարարվեց դրամահավաքի մասին: Նրա խոսքով՝ մենք խնդիր ունենք իշխանության հետ:
-Ես մի քիչ կասկածում եմ, որ ՀՀԿ-ն է կառավարում երկիրը, որովհետև նա անկյունաքարային որոշումների մասին ինֆորմացիան ստանում է մեր նման: Որոշումները կայացվում են Բ26-ում՝ Սերժ Սարգսյանի շատ նեղ շրջապատի հետ, երբեմն էլ՝ միանձնյա։
Ըստ բանախոսի՝ պետք է հասկանալ, թե որոշումներ կայացնողներն ինչքանով են ադեկվատ ստեղծված իրավիճակում։
–Սերժ Սարգսյանն ադեկվատ չէ իրավիճակում կամ, եթե ադեկվատ է, խաբում է ժողովրդին,–նշել է մեկնաբանը։
Քառօրյա պատերազմի ընթացքում հողերի կորստին էլ, Մալխասյանի խոսքով, վերաբերվում են շատ անփույթ ու հանցավոր անտարբերությամբ.
-Արդյոք ունենալով նման ղեկավարություն՝ մենք պատրա՞ստ ենք երկարաշունչ ու երկարատև պատերազմի. ես կասկածում եմ: Հենց հիմա այն պահն է, երբ պետք է կատարել լրջագույն փոփոխություններ ղեկավարության կազմում՝ ամենաբարձր մակարդակով: Այս մարդն 8 տարի հնարավորություն է ունեցել բարեփոխումներ իրականացնելու, բայց հասել ենք այսօր, և տեսնում ենք, որ ոչինչ չի կատարվել,-եզրափակել է նա:

7or.am