Աշխարհ

18.05.2016 14:10


Մոսկվայի քաղաքապետարանից 11–րդ անգամ արգելել են գեյ շքերթի անցկացումը

Մոսկվայի քաղաքապետարանից 11–րդ անգամ արգելել են գեյ շքերթի անցկացումը

Մոսկովյան գեյ շքերթի կազմակերպիչներին 11–րդ անգամ թույլ չեն տվել երթ կազմակերպել։ Մերժումը հիմնվել է անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն արգելող դաշնային օրենքի վրա։

Պորտալի տարածած հաղորդագրությամբ՝ մոսկովյան գեյ շարժման հիմնադիր Նիկոլայ Ալեքսեևը հայտարարել է, որ Մոսկվայի կառավարության մերժումը կբողոքարկեն դատարանում։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ կազմակերպիչները պարտաստ են անհրաժեշտության դեպքում հերթական անգամ գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնել։

«vesti.ru»–ն հիշեցնում է՝ Մոսկվայի իշխանոթյունները թույլտվություն չեն տվել գեյ շքերթի մասնակիցներին հանրային միջոցառումներ կազմակերպել 2006թ. մայիսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը