Կարո՞ղ է մի օր էլ իմանանք, որ Արարատյան դաշտավայրը կամ Տավուշն ու Սյունիքը ռազմավարական առումով այնքան էլ էական չեն
Մի քանի չոր փաստ ա/ Ադրբեջանը որևէ մեղադրանք չստացավ, ինչպես ասում են՝ հասցեական հայտարարություն չեղավ: Իրականում, ինչպես ասվել էր, չէր էլ սպասվում: բ/ Մինչև ապրիլի 2-ի եղած սահմանագիծը չվերականգնվեց: գ/ Անվտանգության երաշխիքներ չեն տրվել: դ/ Որոշ ժամանակ հետո պետք է ներդրվի արձանագրման համակարգ կամ Կասպերչիկի թիմը շատացվի: Հետախուզությունը, տիեզերական նկարահանումները, հազար ու մի տեսակ տեխնիկական միջոցները, իբր, քիչ էին: ե/ Ադրբեջանը ապրիլյան հարձակման ընթացքում տիրապետում է 800հա (ըստ ՍՍ-ի ոչ ռազմավարական) տարածք: զ/ Ոչ մի երաշխիք այդպես էլ չկա, որ Ադրբեջանը երբ ցանկանա, նորից չի հարձակվի:
Հ.Գ. ա/ Ըստ սահմանադրության՝ չկա ռազմավարական, մարտավարական, գեղեցիկ, տգեղ, օգտակար և անօգտակար տարածք հասկացողություն: բ/ Հայրենի եզրի ամեն մի թիզը «հարստացել» է ազատամարտիկների, և ոչ միայն մերօրյա, արյամբ: գ/ Կարո՞ղ է մի օր էլ իմանանք, որ Արարատյան դաշտավայրը կամ Տավուշը, կամ Սյունիքը ռազմավարական առումով այնքան էլ էական չեն: դ/ Փաստորեն, ով ուզում է՝ կարող է կռվել: Կարո՞ղ է գիտեք ռազմաճակատի գիծը ինքնագործունեության վայր է: Լավ է՝ զինվորները և հրամանատարները այդպես չեն կարծում:
Կարո՞ղ է մի օր էլ իմանանք, որ Արարատյան դաշտավայրը կամ Տավուշն ու Սյունիքը ռազմավարական առումով այնքան էլ էական չեն
Մի քանի չոր փաստ
ա/ Ադրբեջանը որևէ մեղադրանք չստացավ, ինչպես ասում են՝ հասցեական հայտարարություն չեղավ: Իրականում, ինչպես ասվել էր, չէր էլ սպասվում:
բ/ Մինչև ապրիլի 2-ի եղած սահմանագիծը չվերականգնվեց:
գ/ Անվտանգության երաշխիքներ չեն տրվել:
դ/ Որոշ ժամանակ հետո պետք է ներդրվի արձանագրման համակարգ կամ Կասպերչիկի թիմը շատացվի: Հետախուզությունը, տիեզերական նկարահանումները, հազար ու մի տեսակ տեխնիկական միջոցները, իբր, քիչ էին:
ե/ Ադրբեջանը ապրիլյան հարձակման ընթացքում տիրապետում է 800հա (ըստ ՍՍ-ի ոչ ռազմավարական) տարածք:
զ/ Ոչ մի երաշխիք այդպես էլ չկա, որ Ադրբեջանը երբ ցանկանա, նորից չի հարձակվի:
Հ.Գ. ա/ Ըստ սահմանադրության՝ չկա ռազմավարական, մարտավարական, գեղեցիկ, տգեղ, օգտակար և անօգտակար տարածք հասկացողություն:
բ/ Հայրենի եզրի ամեն մի թիզը «հարստացել» է ազատամարտիկների, և ոչ միայն մերօրյա, արյամբ:
գ/ Կարո՞ղ է մի օր էլ իմանանք, որ Արարատյան դաշտավայրը կամ Տավուշը, կամ Սյունիքը ռազմավարական առումով այնքան էլ էական չեն:
դ/ Փաստորեն, ով ուզում է՝ կարող է կռվել: Կարո՞ղ է գիտեք ռազմաճակատի գիծը ինքնագործունեության վայր է: Լավ է՝ զինվորները և հրամանատարները այդպես չեն կարծում:
Արմեն Մարտիրոսյանի ՖԲ էջից