Լրահոս

16.10.2010 09:39


Արամ Սարգսյան. «...ես պատրաստ եմ այդ տեսակետի շուրջ վիճել Լևոն Տեր–Պետրոսյանի հետ»

Արամ Սարգսյան. «...ես պատրաստ եմ այդ տեսակետի շուրջ վիճել Լևոն Տեր–Պետրոսյանի հետ»

Սեպտեմբերի 17-ին կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ  Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե նախ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, այնուհետև ներքին խնդիրները, իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ հակառակ տրամաբանությամբ էր ելույթ ունեցել՝ նշելով, թե նախ և առաջ պետք է ժողովդավարություն հաստատենք, այնուհետև ղարաբաղյան հակամարտությունը կարգավորենք։

 Արամ Սարգսյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կբացատրի կարծիքների այս հակադրությունը՝ ասել է.

-Ես միշտ այն տեսակետին եմ եղել, որ Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման և մեզ համար բարենպաստ, արդար լուծման միակ տարբերակը նախ մեր երկրում ժողովրդավարություն հաստատելն է։ Ես այդ տեսակետին եմ, ես պատրաստ եմ այդ տեսակետի շուրջ վիճել թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե՛ ձեզ հետ, թե՛ իշխանության մեջ գտնված ցանկացած մարդու հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը