Կարծիք

17.05.2016 22:15


Ինչու՞ են լռում Արցախի իշխանությունները

Ինչու՞ են լռում Արցախի իշխանությունները

Կարդում եմ այլևայլ «վերլուծական» ճամարտակություններ Վիեննայում կայացած հանդիպման մասին և զարմանում եմ, թե որքա՜ն մեծ է ինքնախաբեությանը տրվելու մարդկանց ցանկությունը և այդ ցանկությունը չարաշահելու սերժսարգսյանական վարչախմբի ցինիկ պատրաստակամությունը:

Դառը ճշմարտությունն այն է, որ Վիեննայի հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանի համաձայնությամբ որոշվել է արդեն հունիս ամսին «առանց որբի համաձայնության խուզել որբի գլուխը»:

Այս իրավիճակում Արցախի իշխանությունները պարտավոր են անհապաղ հայտարարել, որ առանց իրենց մասնակցության ինքնքորոշված արցախահայության ճակատագիրը տնօրինելու ցանկցած փորձ իրավական ուժ չունի և այդ իսկ պատճառով չի կարող կյանքի կոչվել: Սերժ Սարգսյանը ոտնահարել է ԼՂՀ Սահմանադրությամբ հաստատված Արցախի տարածքային ամբողջականությունը ոչ միայն հանձնելով Ադրբեջանին 800 հեկտար տարածք, այլ համաձայնվելով որպես Արցախի անքակտելի մաս ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները դիտարկել իբրև ընդամենը «անվտանգության գոտի», որը արդեն հունիս ամսին պետք է դառնա սակարկությունների առարկա:

Սա է Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքը, որի իրական իմաստը փորձում են այժմ քողարկել և թաքցնել հայ ժողովրդից: Հարց է առաջանում՝ ինչու՞ են լռում Արցախի իշխանությունները: Նրանք լռելու իրավունք չունեն՝ պետք է հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումը և տեր կանգնեն իրենց իրավունքներին:

Այլապես մեր ժողովրդի անհամար զոհաբերությունները պատերազմում կդառնան ապարդյուն...

Հմայակ Հովհաննիսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը