ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներն Աստանայում կհանդիպեն մայիսի 31-ին
Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Աստանայում: Այդ մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները հավանություն են տվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին «2016-2017թթ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի մասին»: Նախատեսվում է այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ԵԱՏՄ երկրների նախագահների քննարկմանն այս տարվա մայիսի 31-ին»,- նշվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

7or.am