Անգամ ապրիլյան պատերազմից հետո հայկական իշխանություններն ադեկվատ չեն

Ապրիլյան պատերազմից հետո լուրջ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում, սակայն հայկական կողմը, թող կոպիտ չհնչի, բայց անմեղսունակ պահվածք է ցուցաբերում ստեղծված իրավիճակում (այն էլ արդեն որերորդ անգամ է անմեղսունակ պահվածք ցուցաբերում): Դատեք ինքներդ՝ ապրիլյան պատերազմից հետո Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են զորավարժություններ անցկացնել: Այդ ֆոնին պաշտոնական Թբիլիսիից հայտարարություններ են հնչում այն մասին, որ Վրաստանը ցանկանում է արագացնել իր՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը, իսկ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում օգնել իրեն այդ հարցում: Դրա հետ մեկտեղ՝ չի նվազում սահմանային լարվածությունը, ամեն օր մենք սկսում ենք վատ նորություններով սահանից (զինվոր է զոհվել, զինվոր է վիրավորվել և այլն): Այս իրավիճակում, եթե Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ԼԻԱԿԱՏԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ աջակցություն ստանալ Ռուսաստանից, ուրեմն իրենք ընդհանրապես ադեկվատ չեն ընկալում ստեղծված իրավիճակը, ինչն իր հերթին խոսում է այն մասին, որ այս ոչ ադեկվատ իշխանություններից պետք է հնարավորինս շուտ ազատվել, այլ ոչ թե աջակցել իրենց, որ «իրենք բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ լինեն»:
Լավ, իսկ ի՞նչ է նշանակում «լիակատար ռազմական աջակցություն»: Դա նշանակում է առնվազն վերջին պայմանագրի ոգուն համապատասխան՝ 200 մլն դոլարի զինտեխնիկայի արագ տեղափոխում Հայաստան: Ավելին, այդ 200 մլն դոլարի զինտեխնիկային պետք է ավելացնել նաև առնվազն այդքանի էլ բացառիկ նորագույն տեխնիկա: Հայկական կողմը պետք է ստանա նաև Ռուսաստանից իր ռազմաբազայի որակական հզորացում նույնպես՝ նորագույն զինտեխնիկայի շնորհիվ: Սա այն նվազագույնն է, ինչ պետք է ստանա Հայաստանը Ռուսաստանից, իսկ այն խոսակցությունները, թե «200 մլն դոլարի տեխնիկան դա մի ճամպրուկ չէ, որ մեկ օրում մեզ մոտ բերեն»՝ լուրջ չէ: Մենք բոլորս տեսել ենք՝ եթե պետք է լինում, ռուսական «Ս-400» մեկ օրում հայտնվում է Սիրիայում: Այստեղ խնդիրը զուտ քաղաքական բնույթ ունի (կրկնեմ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ, այլ ոչ թե դիվանագիտական): Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը չի գիտակցում, որ նա ստեղծված իրավիճակում պետք է լուրջ պայմաններ դնի Ռուսաստանի առաջ և ստանա լիակատար ռազմական աջակցություն, ապա այդ իշխանությունը պետք է հեռանա:
Հ. Գ. Ողբալին այս իրավիճակում այն է, որ իշխանությունները, փոխանակ լուծեն իմ նշած հարցերը, «Եվրատեսիլում» ՌԴ-ին 2 բալ դնելով փորձում են մեսիջ ուղարկել Մոսկվային, թե տեսեք-տեսեք՝ մենք ձեզանից նեղացած ենք: Այս մարդիկ մանկապարտեզը և քուչեն խառնում են պետական կառավարման հետ:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից