Դ. Բաբայան. «Ադրբեջանի ձեռագիրն է. երբ հանդիպում է տեղի ունենում, սահմանին սրում են իրավիճակը»
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ադրբեջանական ձեռագիր է համարում շփման գծում էսկալացիան այն նույն ժամերին, երբ Վիեննայում տեղի էր ունենում նախագահներ Սարգսյան–Ալիև–ԱՄՆ պետքարտուղար–միջնորդներ ձևաչափով ամենաբարձր մակարդակով հանդիպումը:
«Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական, նացիստական պետություն է, և, համապատասխանաբար, գործում են այս ոճին համարժեք: Եվ սա պետք է շատ լուրջ ազդակ լինի նաև միջազգային հանրության համար, որպեսզի արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկեն»,– «tert.am»–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ հանդիպումից ժամեր անց` մայիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ինչի հետևանքով այսօր` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Հարությունյանը:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ-ից ակնկալվող կոնկրետ քայլերի մասին` Դավիթ Բաբայանը նկատեց, որ լավ է, որ միջնորդների հայտարարություններում նշված է, որ պետք է ուժեղացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը, և որ պետք է շփման գծում սկսեն մշակվել մշտադիտարկման աշխատանքները:
Ի պատասխան հարցի, թե հուսադրո՞ղ էր Վիեննայի հանդիպումը, Դավիթ Բաբայանը նկատեց. «Կարծում եմ` ճիշտ ուղղությամբ են սկսել` ամենաստորին օղակից. կամաց-կամաց ու մի փոքր քար դնելով` սկսեն կառուցել հակամարտության կարգավորման, այսպես ասած, շենքը»: Իսկ «ստորին օղակ» ասելով` Դավիթ Բաբայանը նկատի ունի, որ տարածաշրջանում լիարժեք անվտանգության համար ամենացածր, բայց առաջին օղակը դիտարկման մեխանիզմների ներդրումն է, որի վրա պետք է կառուցվի կարգավորումը:
«Այս օղակը տարիներ շարունակ չգիտես` ինչու անտեսված է եղել, ինչի կարևորության մասին թե՛պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը խոսել են: Հիմա արդեն սկսել են խոսել, որ եթե չի պահպանվում զինադադարի ռեժիմը, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել: Եվ խոսքը սարքավորումների մասին է, օրինակ՝ սահմանի երկայնքով` Ադրբեջան-Արցախ, Ադրբեջան-Հայաստան պետք է դրանք տեղադրվեն, միգուցե, արբանյակային նկարահանումներ անելու կարողությունները համանախագահ երկրներն օգտագործեն, այդտեղից տեսնեն` զորքերի շարժ կա՞, չկա՞»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը կոնկրետ արբանյակային դիտարկումների մասով տեղեկացված է, որ գործընթացի մեկնարկը դրվում է, թե դա ե՞րբ կլինի, կոնկրետ չի կարող ասել, բայց այն, որ մեխանիզմները ներդրվում են, սա հենց այն է, ինչ ասում է` ստորինից մինչև վերև վերահսկման մեխանիզմներ ասելով:
Դ. Բաբայան. «Ադրբեջանի ձեռագիրն է. երբ հանդիպում է տեղի ունենում, սահմանին սրում են իրավիճակը»
Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ադրբեջանական ձեռագիր է համարում շփման գծում էսկալացիան այն նույն ժամերին, երբ Վիեննայում տեղի էր ունենում նախագահներ Սարգսյան–Ալիև–ԱՄՆ պետքարտուղար–միջնորդներ ձևաչափով ամենաբարձր մակարդակով հանդիպումը:
«Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական, նացիստական պետություն է, և, համապատասխանաբար, գործում են այս ոճին համարժեք: Եվ սա պետք է շատ լուրջ ազդակ լինի նաև միջազգային հանրության համար, որպեսզի արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկեն»,– «tert.am»–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ հանդիպումից ժամեր անց` մայիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ինչի հետևանքով այսօր` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Հարությունյանը:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ-ից ակնկալվող կոնկրետ քայլերի մասին` Դավիթ Բաբայանը նկատեց, որ լավ է, որ միջնորդների հայտարարություններում նշված է, որ պետք է ուժեղացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը, և որ պետք է շփման գծում սկսեն մշակվել մշտադիտարկման աշխատանքները:
Ի պատասխան հարցի, թե հուսադրո՞ղ էր Վիեննայի հանդիպումը, Դավիթ Բաբայանը նկատեց. «Կարծում եմ` ճիշտ ուղղությամբ են սկսել` ամենաստորին օղակից. կամաց-կամաց ու մի փոքր քար դնելով` սկսեն կառուցել հակամարտության կարգավորման, այսպես ասած, շենքը»:
Իսկ «ստորին օղակ» ասելով` Դավիթ Բաբայանը նկատի ունի, որ տարածաշրջանում լիարժեք անվտանգության համար ամենացածր, բայց առաջին օղակը դիտարկման մեխանիզմների ներդրումն է, որի վրա պետք է կառուցվի կարգավորումը:
«Այս օղակը տարիներ շարունակ չգիտես` ինչու անտեսված է եղել, ինչի կարևորության մասին թե՛պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը խոսել են: Հիմա արդեն սկսել են խոսել, որ եթե չի պահպանվում զինադադարի ռեժիմը, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել: Եվ խոսքը սարքավորումների մասին է, օրինակ՝ սահմանի երկայնքով` Ադրբեջան-Արցախ, Ադրբեջան-Հայաստան պետք է դրանք տեղադրվեն, միգուցե, արբանյակային նկարահանումներ անելու կարողությունները համանախագահ երկրներն օգտագործեն, այդտեղից տեսնեն` զորքերի շարժ կա՞, չկա՞»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը կոնկրետ արբանյակային դիտարկումների մասով տեղեկացված է, որ գործընթացի մեկնարկը դրվում է, թե դա ե՞րբ կլինի, կոնկրետ չի կարող ասել, բայց այն, որ մեխանիզմները ներդրվում են, սա հենց այն է, ինչ ասում է` ստորինից մինչև վերև վերահսկման մեխանիզմներ ասելով:
Մանրամասն՝ «tert.am»–ում