Քաղաքական

17.05.2016 07:44


Լավրով. «Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների Ղարաբաղի հարցում» (տեսանյութ)

Լավրով. «Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների Ղարաբաղի հարցում» (տեսանյութ)

Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ավարտին ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների:

-Փոխզիջում միշտ էլ հնարավոր է: Ամեն դեպքում, եթե նման հնարավորություն չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կդադարեին զբաղվել դրանով: Մենք միտված ենք գործն ավարտին հասցնելու, սկսել առաջ շարժվել մինչ հակամարտության ամբողջական կարգավորումը: Երևի, հաշվի առնելով կողմերի միջև բավականին լարված իրավիճակը, դա պետք է փուլ առ փուլ անել, և կարգավորման առաջին փուլի ուղենիշների համաձայնեցման հնարավորությունը կա, - հայտարարել է Լավրովը:

-Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ հայաստանյան ու ադրբեջանական բանակցային կողմերը տրամադրված կլինեն այն բանին, որ փոխզիջումներ ձևակերպվեն (Ղարաբաղի հարցում): Պատրաստվում ենք ամեն կերպ նպաստել դրան, -
ընդգծել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ «հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման տեղն ու ժամը, որին հաշվի կառնվի այն ինչ արդեն արվել է քաղաքական գործընթացի շրջանակներում, կշարունակվի աշխատանքը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման ուղենիշների համաձայնության շուրջ»։

Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը