Լրահոս

07.12.2009 10:49

Այսօր հանդիպելու են ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը

Այսօր հանդիպելու են ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը

Դեկտեմբերի 7-ին հանդիպելու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նախապես տեղեկացվել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Էրդողանը պատրաստվում է նաև Բարաք Օբամային հստակ ներկայացնել Թուրքիայի դիրորոշումը առաջնային նշանակություն ունեցող տարածշրջանային և ներքին խնդիրների վերաբերյալ։

Ի դեպ, ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Ադրբեջանն իրենց եղբայրական պետությունն է՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է էներգակիրներին վերաբերող հարցը։

«Մենք  այդ հարցերը քննարկել ենք իմ հարգարժան եղբայր, նախագահ Իլհամ Ալիևի հետ,- ասել է Էրդողանը,- չեմ կարծում, որ այս հարցում որևէ լարվածություն կարող է լինել։ Երկու եղբայրների միջև լարվածությունը հնարավոր է, սակայն նրանք միշտ էլ կարող են միմյանց հետ կարգավորել բոլոր հարցերը։ Դրա համար մյուսների միջամտության անհրաժեշտությունը չկա։ Մենք մի անգամ ենք վստահել միմյանց։ Չարժե բամբասանքներին ուշադրություն դարձնել. պետք է վստահ և միասին առաջ շարժվել՝ քննարկելով մեր երկրների հետագա զարգացման ճանապարհները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։