Աշխարհ

16.05.2016 19:00


Բիլ Քլինթոնի նախկին սիրուհին Հիլարիին «ահաբեկիչ» է անվանել

Բիլ Քլինթոնի նախկին սիրուհին Հիլարիին «ահաբեկիչ» է անվանել
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ երկար տարիներ աշխատած, նախկին փաստաբան Դոլլի Քայլը որոշ գաղտնիքներ է բացել Քլինթոնների ընտանեկան կյանքից։

RT–ի փոխանցմամբ՝ Քայլը հայտարարել է, որ մի անգամ իրեն Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ կենակցել է 2 հազ կնոջ հետ, և սեռական կախվածություն ունի։

«Ինչ վերաբերում է Հիլարիին, ապա նա ահաբեկիչ է։ Այո, դուք կարող եք նայել «ահաբեկչություն» բառի նշանակությունը՝ բռնության և սպառնալիքների գործադրում՝ քաղաքական նպատակներին հասնելու նպատակով։ Նա վախեցրել է Բիլի նախկին սիրուհիներին, և այժմ նրանք այնքան ահաբեկված են, որ երբեք ճշմարտությունը չեն ասի»,– Քայլի խոսքերն է մեջբերում «Breitbart»–ը։

Դոլլի Քայլի և Քլինթոնների ընտանիքները համագործակցել են ավելի քան 30 տարի։ Դոլլին խոստովանել է, որ Բիլ Քլինթոնի հետ արտաամուսնական կապերի մեջ է եղել 1970-1991 թթ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը