Մայիսի 15-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1991 թ. ծնված Սուրիկ Հ.-ն` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Լյուդվիգ Գ.-ն` «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Սամվել Հովակիմյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 23:55-ին «որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1991 թ. ծնված Էդգար Բ.-ն, այնուհետև հաղորդում է ստացվել, որ մայիսի 16-ին՝ ժամը 01.30-ին, «գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1986 թ. ծնված Արթուր Բ.-ն: Պարզվել է, որ Էդգար Բ.-ն և Արթուր Բ.-ն մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում վիճաբանության ժամանակ, որին մասնակից են եղել նաև Սուրիկ Հ.-ն, Լյուդվիգ Գ.-ն, 1971 թ. ծնված Հովիկ Հ.-ն և Սամվել Հովակիմյանը: Հովիկ Հ.-ն ստացել է աջ ազդրի կտրած վերք, սակայն հիվանդանոց չի դիմել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Վիճաբանություն՝ ողբերգական հանգուցալուծմամբ
Մայիսի 15-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1991 թ. ծնված Սուրիկ Հ.-ն` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Լյուդվիգ Գ.-ն` «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Սամվել Հովակիմյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 23:55-ին «որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1991 թ. ծնված Էդգար Բ.-ն, այնուհետև հաղորդում է ստացվել, որ մայիսի 16-ին՝ ժամը 01.30-ին, «գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1986 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Պարզվել է, որ Էդգար Բ.-ն և Արթուր Բ.-ն մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում վիճաբանության ժամանակ, որին մասնակից են եղել նաև Սուրիկ Հ.-ն, Լյուդվիգ Գ.-ն, 1971 թ. ծնված Հովիկ Հ.-ն և Սամվել Հովակիմյանը:
Հովիկ Հ.-ն ստացել է աջ ազդրի կտրած վերք, սակայն հիվանդանոց չի դիմել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: