Աշխարհ

16.05.2016 10:25


ՏԱՍՍ. Երևանի և Բաքվի միջև վստահությունը գրեթե լիովին բացակայում է

ՏԱՍՍ. Երևանի և Բաքվի միջև վստահությունը գրեթե լիովին բացակայում է

ԼՂ-ում վերջին էսկալացիայից հետո, որը դարձել էր ամենախոշորը 1990-ականների կեսերից ի վեր, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում առաջին անգամ կհանդիպեն։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ում ակնկալում են, որ Սարգսյանի և Ալիևի խորհրդակցությունները, Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Ժան-Մարկ Էյրոյի մասնակցությամբ, կամրապնդեն ստեղծված իրավիճակից քաղաքական ելքի որոնման կուրսը։ Այնուամենայնիվ, աղբյուրը նկատում է, որ Երևանն ու Բաքուն գտնվում են այնպիսի վիճակում, որ միմյանց նկատմամբ վստահությունը գրեթե լիովին բացակայում է։

Բանակցություններին միջնորդի դերով հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Ծրագրվում է նաև, որ բանակցություններից առաջ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կկազմակերպեն մի շարք երկկողմ խորհրդակցություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը