Աշխարհ

16.05.2016 10:10


Օլդ Թրաֆորդ մարզադաշտում հայտնաբերված պայթուցիկ սարքը կեղծ էր

Օլդ Թրաֆորդ մարզադաշտում հայտնաբերված պայթուցիկ սարքը կեղծ էր

Մեծ Բրիտանիայի Օլդ Թրաֆորդ մարզադաշտում հայտնաբերված պայթուցիկ սարքը, որի պատճառով Անգլիայի առաջնության եզրափակիչ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բորնմուտ» հանդիպումը հետաձգվել էր և տեղափոխվել մայիսի 17, կեղծ էր:

Ինչպես տեղեկացնում է «Sports.ru»-ն, մայիսի 15-ի երեկոյան` խաղին ընդառաջ, զուգարաններից մեկում կասկածելի պարկ են հայտնաբերել: Երկրպագուների տարհանումից հետո մասնագետները վերահսկվող պայթյուն են իրականացրել, սակայն պարզվել է, որ պայթուցիկ սարքը կեղծ էր:

«Դա պայթուցիկ սարք չէր, բայց արտաքնապես շատ նման էր դրան: Պարկը պատահաբար թողնվել է ավելի վաղ մարզադաշտում ուսումնավարժություններ իրականացնող կազմակերպության կողմից: Իրավիճակը զայրացուցիչ է: Միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, որպեսզի պարզ դառնա` ինչպես է դա տեղի ունեցել, և ով է պատասխանատվություն կրելու», - հայտարարել է Մանչեսթերի ոստիկանության կոմիսար Թոնի Լլոյդը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը