Լրահոս

16.10.2010 09:46


Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին' դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին' ՀՀ պաշտպանության նախարարությանը ցուցաբերվող պարբերական մեթոդական օժանդակության համար: Իր հերթին դեսպան Կապինոսը պաշտպանության նախարարին ներկայացրել է մի շարք կառուցողական առաջարկություններ' ՀՀ ԶՈՒ բարեփոխումների, ռազմաքաղաքական, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և ռազմակրթական ոլորտի բարեփոխման ոլորտներում ԵԱՀԿ օժանդակության ծավալների ընդլայնման վերաբերյալ:

 

Այս խորագրի վերջին նյութերը