Աշխարհ

14.05.2016 21:40


Սիրիական բնակավայրի գրավման ժամանակ Թուրքիան օգնել է ահաբեկիչներին. իրանցի պաշտոնյա

Սիրիական բնակավայրի գրավման ժամանակ Թուրքիան օգնել է ահաբեկիչներին. իրանցի պաշտոնյա

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը ահաբեկիչներին աջակցել են սիրիական Հալեպի շրջանի Խան Թուման գյուղի վրա հարձակման ժամանակ։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։

«Ահաբեկչական խմբավորումները զինամթերք, փող և սննդամթերք են ստացել Թուրքիայի հարավային սահմաններից և նրա Իսկենդերուն կայանից: Սաուդյան Արաբիան և Քաթարը նույնպես ահաբեկիչներին օգնություն են հատկացնում ծովով»,- ասել է նա:

Ռեզաին նաև հավելել է, որ ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից հատուկ ռազմական գործողություններում մասնագիտացած մի քանի գեներալ վերջերս միացել է ահաբեկիչներին և ղեկավարել նրանց գործողությունները Խան Թումանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը