Տարածքներ չհանձնելու մասին խոսեցին մարդիկ, ովքեր երբեք ընդդիմադիր դաշտում չեն գտնվել
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիեննա (ի դեպ, առանց նրա քաշած պայմանների բավարարման), իսկ ցերեկն արդեն այնպիսի մարդիկ արձագանքով հանդես եկան, որ առհասարակ մշտապես լուռ են և հազվադեպ են հրապարակային ելույթներով կամ գրառումներով հանդես գալիս: Մարդիկ, ում լռությունը կամ գրեթե չնչին հրապարակային ակտիվությունը ես ֆիքսել եմ քառօրյա պատերազմի և դրան հաջորդած փուլում: Բայց այսօր նրանք խոսեցին: Խոսեցին ոչ մի դեպքում տարածքներ չհանձնելու ու փոխզիջումների չգնալու մասին: Ի դեպ, խոսեցին մարդիկ, ովքեր երբեք ընդդիմադիր դաշտում չեն գտնվել: Սա աննախադեպ իրավիճակ է: Եթե Սարգսյանը Վիեննայում մեր անվտանգությունն ու պետականությունը խարխլող անգամ մի թիզ սխալ քայլ իրեն թույլ տա, ապա նրա` իշխանությունից հեռացումը, ըստ տրամաբանության, եթե մենք դեռ չենք կորցրել ազգային ինքնապաշտպանության բնազդը, ժամանակի հարց կդառնա:
Տարածքներ չհանձնելու մասին խոսեցին մարդիկ, ովքեր երբեք ընդդիմադիր դաշտում չեն գտնվել
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիեննա (ի դեպ, առանց նրա քաշած պայմանների բավարարման), իսկ ցերեկն արդեն այնպիսի մարդիկ արձագանքով հանդես եկան, որ առհասարակ մշտապես լուռ են և հազվադեպ են հրապարակային ելույթներով կամ գրառումներով հանդես գալիս: Մարդիկ, ում լռությունը կամ գրեթե չնչին հրապարակային ակտիվությունը ես ֆիքսել եմ քառօրյա պատերազմի և դրան հաջորդած փուլում: Բայց այսօր նրանք խոսեցին: Խոսեցին ոչ մի դեպքում տարածքներ չհանձնելու ու փոխզիջումների չգնալու մասին:
Ի դեպ, խոսեցին մարդիկ, ովքեր երբեք ընդդիմադիր դաշտում չեն գտնվել:
Սա աննախադեպ իրավիճակ է: Եթե Սարգսյանը Վիեննայում մեր անվտանգությունն ու պետականությունը խարխլող անգամ մի թիզ սխալ քայլ իրեն թույլ տա, ապա նրա` իշխանությունից հեռացումը, ըստ տրամաբանության, եթե մենք դեռ չենք կորցրել ազգային ինքնապաշտպանության բնազդը, ժամանակի հարց կդառնա:
Աննա Մովսիսյանի ՖԲ էջից