Մինգեչաուրի ջրամբարում որոշակի խնդիրներ են առաջացել, ինչը խիստ վտանգավոր է:
Այս մասին, «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական հարստությունների նախարար Հուսեինգուլու Բաղըրովը:
Նա հայտնել է, որ ջրամբարի հողային պատնեշներում ջրի հոսքեր են դիտվում:
«Եթե այնտեղ ջրի մեծ հոսքեր սկսվեն, ապա կարող են լուրջ վտանգավոր խնդիրներ ծագել: Դա ավելի լավ գիտեն այդ պատնեշները կառավարող կազմակերպությունները», -ասել է նա:
Բաղըրովի խոսքով` ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատնեշներից ջրի արտահոսքերը վերացնելու ուղղությամբ, ինչը դեռ երկար ժամանակ կպահանջի:
Ջրամբարը սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ին, որը տալիս է Ադրբեջանի էլեկտրաէներգայի պահանջի զգալի մասը: Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ եթե այն պահող պատնեշը փլուզվի, ապա Ադրբեջանի ամբողջ հարթավայրային մասը, որը նրա տարածքի կեսից ավելին է, կմնա ջրի տակ:
Մինգեչաուրի ջրամբարում խնդիրներ են առաջացել

«Artsakhpress.am»