Թող իր լիազորությունները վայր դնի տարածքներ կորցրած գերագույն գլխավոր հրամանատարը
Ու ի՞նչ: Բարձրաստիճան զինվորականների դեմ քրեական գործեր են հարուցում, որ ի՞նչ անեն: Օր ու գիշեր բոլորիս հայտնի կենտրոնը քարոզում է, որ կորցրած տարածքները չնչին են, որ մեր զինվորական անձնակազմը հիանալի կատարել է իր առաջ դրված խնդիրները: Այդ դեպքում գեներալներ եք փակում, որ ի՞նչ անեք, թշնամուն ուրախացնե՞ք: Խոսքն ու իրողությունը մի տեսակ իրար հետ չեն բռնում: Ասենք՝ մի տաս գեներալ ու բարձրաստիճան զինվորական քավության նոխազ դարձան, դրանից հետո որևէ բան կփոխվի՞: Ո՛չ, իհարկե, քանզի անապահով Հայաստան ունենալու մեջ մեղավոր է 10 զոհի ու տոկոս խփելու գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանը: Սեյրան Օհանյանը մեր երազանքների նախարարը չի, բայց մինչ Սեյրանի դեմ պաշտոնաթողության արշավներ սկսելը թող իր լիազորությունները վայր դնի տարածքներ կորցրած գերագույն գլխավոր հրամանատարը:
Թող իր լիազորությունները վայր դնի տարածքներ կորցրած գերագույն գլխավոր հրամանատարը
Ու ի՞նչ: Բարձրաստիճան զինվորականների դեմ քրեական գործեր են հարուցում, որ ի՞նչ անեն: Օր ու գիշեր բոլորիս հայտնի կենտրոնը քարոզում է, որ կորցրած տարածքները չնչին են, որ մեր զինվորական անձնակազմը հիանալի կատարել է իր առաջ դրված խնդիրները: Այդ դեպքում գեներալներ եք փակում, որ ի՞նչ անեք, թշնամուն ուրախացնե՞ք:
Խոսքն ու իրողությունը մի տեսակ իրար հետ չեն բռնում:
Ասենք՝ մի տաս գեներալ ու բարձրաստիճան զինվորական քավության նոխազ դարձան, դրանից հետո որևէ բան կփոխվի՞: Ո՛չ, իհարկե, քանզի անապահով Հայաստան ունենալու մեջ մեղավոր է 10 զոհի ու տոկոս խփելու գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանը:
Սեյրան Օհանյանը մեր երազանքների նախարարը չի, բայց մինչ Սեյրանի դեմ պաշտոնաթողության արշավներ սկսելը թող իր լիազորությունները վայր դնի տարածքներ կորցրած գերագույն գլխավոր հրամանատարը:
Աննա Մովսիսյանի ՖԲ էջից