«Կովկասյան ինստիտուտ»–ի տնօրենը մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռ պապը չէ
Վերջերս «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար ԱրմենԱյվազյանը դատի է տվել «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամին և վերջինի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանին:
Հիմնադրամը մի ժողովածու էր հրապարակել, որտեղ թուրքուսումնասիրողիհոդվածում «ցեղասպանություն» բառը 34 անգամչակերտներիմեջէգրվածեղել, և հերքվել է Ցեղասպանության փաստը։
Այսօր «Հայելի» ակումբում այն հարցին, թե ինչո՞ւ չի ներկայանում դատական նիստերին, Ա. Իսկանդարյանը պատասխանել է, որ մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռը պապ չէ, իսկ պարզից էլ պարզ է, որ չի կարող իր ժողովածուում տպագրված հոդվածների բոլոր հեղինակների կարծիքների հետ համամիտ լինել։
Սակայն նույն ակումբում Ա. Իսկանդարյանի հետ բանավիճող կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը հայտարարել է, որ եթե տվյալ դեպքում խոսքը պարզապես Ա. Իսկանդարյանի հեղինակած ժողովածուի մասին է, ապա 1999թ. Մոսկվայում տպագրված իր իսկ հոդվածում Ա. Իսկանդարյանը գրել է, որ Հայաստանի արևմտյան հողերը ոչ թե հայերի պատմական տարածքն են, այլ բնակեցված են եղել հայերով։ Իսկ Ղարաբաղում հայերի բնիկության մասին խոսելիս «բնիկություն» բառը վերցված է եղել չակերտների մեջ։ Հայաստանի առաջին հանրապետության մասին էլ Ա. Իսկանդարյանը գրել է՝ այսպես կոչված՝ առաջին հանրապետություն, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին նշել է, որ այն դարձել է ամենամյա միջոցառումների սիրված վայր։
Այս ամենին ի պատասխան՝ Ա. Իսկանդարյանն ասել է, որ դա գիտական թեմա է, և գիտական մակարդակում ինքը պատրաստ է այն քննարկել, բայց այսօր պարզապես արդարանալ չի պատրաստվում։
«Կովկասյան ինստիտուտ»–ի տնօրենը մտադրություն չունի ապացուցելու, որ ինքը Վինի Թուխը կամ Ձմեռ պապը չէ
Վերջերս «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը դատի է տվել «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամին և վերջինի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանին:
Հիմնադրամը մի ժողովածու էր հրապարակել, որտեղ թուրք ուսումնասիրողի հոդվածում «ցեղասպանություն» բառը 34 անգամ չակերտների մեջ է գրված եղել, և հերքվել է Ցեղասպանության փաստը։

7or. am