Իրանցի լրագրողուհին չորս տարվա ազատազրկման է դատապարտվել «Աստծո դեմ պատերազմի» համար
Իրանցի լրագրողն ու իրավապաշտպանը 4 տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի է դատապարտվել։ Շիվա Նազար Ահարին մեղավոր է ճանաչվել «Աստծո դեմ պատերազմի» համար։
Դատապարտվածն իր մեղքը չի ընդունել։ Նա ձերբակալվել էր 2009թ. հունիսին՝ Իրանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի գործողությունների ժամանակ։ Ահարին ազատ է արձակվել գրավի դիմաց, բայց նույն թվականի դեկտեմբերին նորից ձերբակալվել է քաղաքական գործիչ, բարեփոխիչ Հուսեյն Ալի Մոնթարեզի հիշատակին նվիրված սգո արարողությանը մասնակցելու փորձի համար։ Այն ժամանակ ընդդիմությունն օգտվել էր սգո արարողությունից, որպեսզի իրականացներ բողոքի հերթական գործողությունները։