Աշխարհ

13.05.2016 19:30


Օբաման հրահանգել է թույլատրել տրանսգենդեր դպրոցականներին այցելել իրենց նախընտրած զուգարաններ

Օբաման հրահանգել է թույլատրել տրանսգենդեր դպրոցականներին այցելել իրենց նախընտրած զուգարաններ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել հրամանագրի, համաձայն որի՝ դպրոցները պետք է թույլատրեն իրենց աշակերտներին մուտք գործել այն զուգարաններ, որոնք նրանք կընտրեն՝ իրենց գենդերային պատկանելությունից ելնելով։ Այս մասին տեղեկացնում է «The New York Times»–ը։

Համապատասխան նամակն արդեն ուղարկվել է բոլոր դպրոցներին։

Նամակի տեքստում գրված են այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի աշակերտները որևէ խտրականության չենթարկվեն։

Հրահանգում նշված է, որ այն պահից, երբ երեխայի ծնողները կամ նրա օրինական խնամակալները համաձայնվում են, որ երեխան իր սեռից տարբերվող գենդերային պատկանելություն ունի, աշակերտը պետք է դիտարկվի նրա նոր գենդերին համաձայն՝ առանց բժշկական զննման և ծննդյան վկայական պահանջելու։

Նման կերպ Սպիտակ տունն արձագանքել է Հյուսիսային Քարոլինայի իշխանությունների հրահանգին, որը պարտավորել է երեխաներին և տրանսգենդեր դասախոսներին այցելել այն զուգարանասենյակները, որոնք համապատասխանում են նրանց ծնդյան վկայականում նված սեռին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը