Լրահոս

05.12.2009 17:05

Արաբական էմիրությունների արտաքին գործերի պետնախարարի այցի հիմնական նպատակը տնտեսական հարաբերությունների ամրապնդումն է

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արաբական էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի համատեղ ասուլիսը։ Տեղի է ունեցել նաև երկու կողմերի միջև թրաֆիքինգի դեմ պայքարի հուշագրի ստորագրման արարողությունը։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ կողմերը բավական բովանդակալից բանակցություններ վարեցին երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Սա արդեն Արաբական էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյաների 3-րդ այցն էր Հայաստան։ Ինչպես նշել է Է. Նալբանդյանը, 2010-ին սպասվում է խոշոր ընկերությունների ղեկավարների այց Հայաստան ներդրումների և համատեղ գործունեության հնարավորությունները քննարկելու համար։ Նախարարները տեսակետներ են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես անդրադարձ է եղել ղարաբաղյան հարցին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս առումով Անվար Գարգաշը նշել է, որ կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի շրջանակներում և աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նշել է, որ այս այցելությունն ամենասպասվածն էր Հայաստան, և այցի հիմնական նպատակը տնտեսական հարաբերությունների ամրապնդումն է, որի մաս են կազմում նաև քաղաքական խորհրդակցությունները։ Արաբական էմիրությունների արտաքին գործերի պետնախարարը նշել է նաև, որ այցելությունը պայմանավորված էր նաև վերարտադրվող էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանը Աբու Դաբի տեղափոխելու հայկական կողմի աջակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։